Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է. Դավիթ Ալավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+13.09 oC

Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է. Դավիթ Ալավերդյան

12:20 24.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է, և թիմի ֆուտբոլիստներին պարտադրում է խաղալ այն ֆուտբոլը, որ ինքն է նախընտրում։  Այս կարծիքին է  «Մեդիամաքս Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նա նշեց, որ Հենրիխ Մխիթարյանը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի փիլիսոփայությունը դիրքային ու պաշտպանողական ֆուտբոլն է։

«Հենրիխ Մխիթարյանը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է։ Այո՛, նա կարողանում է նաև պաշտպանվել, բայց նրա սիրած զբաղմունքը պաշտպանվելը չէ։  Խնդիրն այն է, որ շատ դժվար է ստիպել մշտապես պաշտպանվել մի խաղացողի, ում հոգին այլ ասպարեզում է և ով նախընտրում է հարձակողական ֆուտբոլը», — նշեց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե դժվար էր պատկերացնել, որ Մխիթարյանը կարող է ընդունել Մոուրինյոյի ոճը։ Այս հակասությունները, փաստորեն, ի վերջո բերեցին այս վիճակին։ Իսկ հիմա Մխիթարյանն ընկել է հոգեհարազատ միջավայր։

Դավիթ Ալավերդյանի հետ ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում,  բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը. Ալեքսանդր Կլյուև

15:15 16.05.2024

Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը. Ալեքսանդր Կլյուև

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին: «Նաիրը շատ է աշխատում իր վրա: Բավականին էմոցիոնալ, միաժամանակ անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։ Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, […] ...

Հեմիլթոնը կնկարահանվի կինոարտադրության պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում

14:48 16.05.2024

Հեմիլթոնը կնկարահանվի կինոարտադրության պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում

Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նորամուտը կնշի կինոաշխարհում և կնկարահանվի պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում։ 39-ամյա Հեմիլթոնը նկարահանվելու է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի «Գագաթնակետ» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը լինելու է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամերիկացի Բրեդ Փիթը։ Նա ֆիլմում մարմնավորելու է Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդի դերը, որը հետագայում դառնում է երիտասարդ պիլոտի գործակալը։ […] ...

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

14:16 16.05.2024

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու […] ...

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

11:39 16.05.2024

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես […] ...

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

10:13 16.05.2024

Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց «Ռեալն» ունի նաև Վինիսիուս և Բելինգհեմ, Մադրիդը հիանալի թիմ կունենա: Բայց դա, իհարկե, չի երաշխավորում հաղթանակն առաջնությունում»,- Տեբասի խոսքերն է մեջբերել Ole-ն։ ...

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

09:07 16.05.2024

Անչելոտին խոսել է կիսապաշտպաններ Կրոսի և Մոդրիչի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին։ Ֆուտբոլիստների պայմանագրերը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ։ «Նրանք ունեն նույն իրավիճակները, և մենք նրանց հետ կխոսենք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Առայժմ բոլորս մտածում ենք հունիսի մեկի մասին, և սա մեր երկրորդական նպատակն […] ...

BACK_TO_TOP