20:09 15.02.2021
Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին:
Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է.
«Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին: Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը և բովանդակությունը ճիշտ գնահատելու համար: Դրանից էլ բխում է ճիշտ լուծումներ գտնելը: Ուստի կարծում եմ, որ այսօր և վաղը անցկացվող աշխատաժողովն արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար:
Ժամանակակից տեխնոլոգիաները կարծես ջնջել են տեղեկատվության հասանելիության սահմանները և հաճախ ունենք դեպքեր, երբ ակնհայտ կեղծիքը, կամ, որ ավելի վտանգավոր է, մանիպուլացված տեղեկատվությունը լայն տարածում է ստանում և հանրային ընկալումներում վերածվում ճշմարտության: Այս առումով չափազանց կարևոր է հավաստի տեղեկատվության առավելագույն տարածվածությունը, որի կրողները հաճախ հենց պետական մարմիններն են: Այստեղ կարևորում եմ, որ պետական գերատեսչությունները պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունը՝ հասանելի լինեն զլմ-ների համար և չկաշկանդվեն զլմ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունից: Կարևոր է նաև, որ տեղեկատվություն տրամադրող օղակները պատասխանատվությամբ մոտենան իրենց ուղղված հարցումներին՝ հիշելով, որ հաճախ հենց իրենց աշխատաոճով է պայմանավորված հանրային տեղեկացվածության որակն ու մակարդակը:
Ուզում եմ նշել, որ այս աշխատաժողովը, այսպիսի այլ գաղափարների նման, լիովին ողջունվում է մեր կառավարության կողմից: Մենք տեղեկատվության հավաստիության, ազատության և առավելագույն հասանելիության հարցում ամենաշահագրգռվածն ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս ոլորտն առնվազն անխնդիր դարձնելու համար:
Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ աշխատաժողովին մաղթում եմ հաջող ընթացք»:
Աշխատաժողովը նախատեսված է պետական կառավարման 57 մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի օրակարգում են եղել պետական կառավարման մարմինների համար տեղեկատվության ազատություն առավելությունների, տեղեկություն ստանալու բանավոր, գրավոր, էլեկտրոնային հարցումների, միասնական հարթակի, տեղեկություն տրամադրելու կարգի, մեխանիզմների (առկա և առցանց) ու ժամկետների հարցերը:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...