Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

21:25 15.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 2021թ. փետրվարի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցում գործող ռեստորանային համալիրի հարակից տարածքում նկատել են բարձրաձայն միմյանց հետ զրուցող երիտասարդների, մոտեցել են վերջիններիս, ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը:

Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջներին՝ երիտասարդներից մեկն սկսել է քաշքշել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հագուստները, հարվածներ հասցրել վերջինիս և քաշքշուկին միջամտած մյուս ոստիկանին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդը հանդիսանում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ՝ ծնված 1985թ., որն ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Ձեռնարկվում միջոցաառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:20 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

BACK_TO_TOP