Մխիթարյանը չէր խաղում Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելո՞ւ պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Մխիթարյանը չէր խաղում Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելո՞ւ պատճառով

14:30 24.01.2018

Ժոզե Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելն ազդել է Մխիթարյանի ու մարզչի հարաբերությունների վատթարացման վրա, վստահ է «Մեդիամաք Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նա նշեց, որ նաև ներքին տեղեկություն ունի, որը հաստատում է այդ խոսակցությունները։

«Մոուրինյոն հիշաչար չէ։ Ինչպես ռուսներն են ասում՝ նա պարզապես չար է և ունի շատ լավ հիշողություն»,- կատակով նշեց Ալավերդյանը, ապա ավելացրեց, որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մարզիչը պատժել է տարբեր խաղացողների շատ ավելի փոքր արարքների համար։

«Նման բան նա չէր կարող ներել Հենրիխին»,- ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ կա մեծ ֆուտբոլիստների մի ցուցակ, որոնց կարիերան Մոուրինյոն կարողացել է փչացնել։ Պատճառներից մեկն այն է, որ Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է։ Սակայն Հենրիխ Մխիթարյանին դա այլևս չի սպառնում, քանի որ հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է հոգեհարազատ միջավայր։

Դավիթ Ալավերդյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

20:56 16.05.2024

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Կրայովայի» հետ։ Մինչև 55-րդ րոպեն դաշտի տերերը հաղթում էին 3-0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ է դուրս եկել «Ֆարուլի» մեկնարկային կազմում ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 77-րդ րոպեին, երբ […] ...

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

20:36 16.05.2024

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է 35-ամյա ֆուտբոլիստի ապագայի մասին. «Ճանաչում եմ շատ չեպիոնների, սակայն քչերն են ունեցել ֆուտբոլի հանդեպ այսպիսի անհավանական կիրք, որը Մխիթարյանն ունի։ Հենց կիրքը, այլ ոչ թե փողը, նրա դեպքում հենց այդպես է։ Այդ պատճառով, Մխիթարյանը միշտ կատարելագործվում է, և նույնիսկ 35 տարեկանում լավ մարզավիճակում է։ Ե՛վ երեխաները, և՛ մեծերը […] ...

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

20:12 16.05.2024

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից` անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել մինչև 4 տոմս։ Տոմսերի արժեքը • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ • Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ • Արևմտյան տրիբունա՝ 8000 և […] ...

Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա. Ալեքսանդր Կարապետյանը՝ Սպերցյանի մասին

19:55 16.05.2024

Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա. Ալեքսանդր Կարապետյանը՝ Սպերցյանի մասին

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ «Հուսով եմ` նա կշարունակի առաջընթաց գրանցել։ Ես կապի մեջ եմ Սպերցյանի հետ և շատ բան գիտեմ նրա մասին, բայց պատմել չեմ կարող։ Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա։ Ցավալի է, որ այժմ այնպիսի իրավիճակ է, որ ռուսական ակումբները չեն կարողանում […] ...

Ռոնալդուն կարող է նոր պայմանագիր կնքել «Ալ Նասրի» հետ

19:34 16.05.2024

Ռոնալդուն կարող է նոր պայմանագիր կնքել «Ալ Նասրի» հետ

Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» շուտով կարող են երկարաձգել պայմանագիրը։ Պորտուգալացին մտադիր է ակումբում մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Սաուդյան Արաբիայում նույնպես մտադիր են շարունակել համագործակցությունը աստղի հետ։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի հեռարձակման իրավունքների պայմանագրի երկարաձգումը նախատեսված է 2025 թվականին, և առաջնության կազմակերպիչները Ռոնալդուի ներկայությունը երկրում խիստ անհրաժեշտ են համարում։ 39-ամյա […] ...

«Ինտեր Մայամիի» մարզիչը խոսել է Մեսսիի վնասվածքի մասին

19:12 16.05.2024

«Ինտեր Մայամիի» մարզիչը խոսել է Մեսսիի վնասվածքի մասին

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի օգնական Խավիեր Մորալեսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ ««Մոնրեալի» դեմ խաղում Մեսսին հարված է ստացել ծնկին, ինչից հետո շարունակել է խաղալ, բայց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո վնասված հատվածը սառեցնելու կարիք է եղել։ Դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է իրեն զգում մարզման ժամանակ, իսկ […] ...

BACK_TO_TOP