Առողջ աշխատանքային միջավայր՝ առողջ աշխատանք․ Ֆիլիպ Մորրիսի հաջողության պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16 oC

Առողջ աշխատանքային միջավայր՝ առողջ աշխատանք․ Ֆիլիպ Մորրիսի հաջողության պատմությունը

11:23 17.02.2021

Գրասենյակում միջին աշխատանքային օրվա տևողությունը 8 ժամ է։ Եթե հաշվի առնենք, որ չափահաս մարդը օրական ևս 7 ժամ միջինում ծախսում է քնի վրա, ակնհայտ է, որ աշխատատեղում անցկացրած կամ աշխատանքին նվիրած ժամանակը օրվա կտրվածքով գերակշիռ մաս է կազմում։ Սա է պատճառը, որ աշխատանքային պայմանների ու առողջ աշխատանքային միջավայրի կարևորությունն անհնար է գերագնահատել։

Այն մասին, թե ինչպես կարելի է ապահովել առողջ աշխատանքային միջավայր, վերջին տարիներին շատ է խոսվում HR համայնքում։ Այս առումով օգտակար է ուսումնասիրել միջազգային ընկերությունների փորձը, որը սովորաբար առաջադեմ է լինում։ Այդպիսի մի ընկերություն է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, որը 2021 թվականին կրկին արժանացավ լավագույն գործատու տիտղոսին։

Ֆիլիպ Մորրիսի մոտեցումը  պարզ է․ հասարակական տեսանկյունից մարդկանց անվտանգության ու առողջության ամենօրյա ապահովումը առաջնային նշանակություն ունի: Աշխատավայրում և տանը բարեկեցության զգացումը բոլորիս էլ օգնում է պահպանել մոտիվացիան ու հասնել բարձր արդյունքների՝ միևնույն ժամանակ նվազեցնելով բեռը սոցիալական ապահովման ու առողջապահական համակարգերի վրա:

Ապահով և առողջ աշխատանքային միջավայրն առանցքային նշանակություն ունի Ֆիլիպ Մորրիսի համար, քանի որ աշխատակիցների բարեկեցությունը խթանում է ներգրավվածությունն ու արտադրողականությունը: Հենց այս մոտեցման շնորհիվ է, որ ընկերությունում կա առաջադեմ առաջնորդական ու կառավարման փորձ, ինչպես նաև պատասխանատվությունը կիսելու մշակույթ, որը ցանկացած մարտահրավեր հնարավորություն է դարձնում։

Փաստաթղթային հիմք ու միջազգային ստանդարտներ

Ֆիլիպ Մորրիսում աշխատանքային պայմանները սահմանվում ու խստորեն վերահսկվում են ընկերության վարքի կանոնագրքով՝ Հաջողության ուղեցույցով (PMI Guidebook for success), ինչպես նաև առողջության, անվտանգության և ապահովության սահմանված սկզբունքներով: Անվտանգության կառավարման համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել առողջության և անվտանգության ցուցանիշները աշխարհի բոլոր երկրներում գտնվող Ֆիլիպ Մորրիսի արտադրամասերում։ 2019 թվականին ընկերության գործարանների 98%-ին շնորհվեցին ISO 14001 և OHSAS 18001 համաշխարհային հավաստագրեր։ Ամեն գործարանում առանձնացված է աշխատանքի ու արտադրական գործընթացի՝ ստանդարտներին համապատասխանելը վերահսկելու մի ամբողջ թիմ։

Առողջ ապրելակերպ․ BalancedYou ծրագիր․

Ֆիլիպ Մորրիսում մշակվել ու լայնորեն կիրառվում է BalancedYou ծրագիրը, որի շրջանակներում իրականացվող նախագծերի շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը։ Ընկերությունը թիրախային ծրագրերի միջոցով աջակցում է առողջ ապրելակերպին՝ ներառյալ բժշկական օգնության հասանելիությունն ու ֆիզիկական ակտիվության խթանումը, առողջ սննդակարգի սովորության սերմանումն ու կյանքի ու աշխատանքի միջև հավասարակշռության հասնելը։ Միանգամից մի քանի թիմեր՝ Առողջության ու անվտանգության, Բազմազանության ու ներառականության, Մարդկային ռեսուրսների (Ֆիլիպ Մորրիսում այն կոչվում է Մարդիկ ու մշակույթը), ակտիվորեն ներգրավված են աշխատակիցների բարեկեցության ապահովման գործընթացին։

Դիմադրողականություն սթրեսի նկատմամբ․

Բիզնես աշխարհն արագ է փոփոխվում, ինչը երբեմն առաջացնում է  սթրես և անհանգստություն։  Քանի որ Ֆիլիպ Մորրիսում ակտիվ տրանսֆորմացիոն գործընթաց է, ընկերությունում գիտակցում են, որ բիզնեսի վերափոխումը կարող է էլ ավելի մեծ անհանգստության պատճառ լինել։ Կառավարման ամենաբարձր օղակի մակարդակով ընկերությունում իրենց պարտքն են համարում վերազինել ու զարգացնել աշխատակիցներին, որպեսզի անորոշությունն ու սթրեսն ավելի հեշտ հաղթահարեն։ Այստեղ հիմնարար դեր է խաղում աշխարհի 85 երկրներում հասանելի ճկուն աշխատանքային գրաֆիկը։ Սա  հատկապես կարևոր է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, երբ գրասենյակային աշխատանքին փոխարինելու է գալիս հեռահար աշխատանքը, ինչն էլ ավելի մեծ պատասխանատվություն է դնում ընկերության կին աշխատակիցների ուսերին։ Ընտրությունը բազմազան է․ սեղմված աշխատանքային շաբաթից մինչև կես դրույքով աշխատանք և այլն:

Կյանքի ու աշխատանքի ներդաշնակություն․ Parents@PMI նախաձեռնություն

Ֆիլիպ Մորրիսում աշխատողները հիմնականում մաքսիմալիստներ են, ինչն արտահայտվում է կյանքի ցանկացած ոլորտում։ Բացի արդյունավետ ու մասնագիտորեն վերապատրաստված  աշխատակիցներ լինելը, նրանք ձգտում են նաև լավ ծնողներ լինել։ Ֆիլիպ Մորրիսը խթանում է այդ ձգտումը՝ մայրիկների համար կազմակերպելով նախածննդաբերական ու հետծննդաբերական, իսկ հայրիկների համար՝ Նոր հայրիկների սեմինարներ, ինչպես նաև Parents@PMI հարթակի միջոցով աշխատակիցների միջև փորձի փոխանակումը խթանելով։ Ի լրումն, աշխատակիցներին տրամադրվում է առողջության ապահովագրություն, ծննդաբերական ու հայրության արձակուրդ, առողջ ապրելակերպի ծախսերի մասնակի վերադարձ, սննդի ձեռքբերման աշխատավարձային հավելում և այլն։

Հետաքրքիր փաստեր Ֆիլիպ Մորրիսի մասին՝

  •  2019 թվականին Ֆիլիպ Մորրիսը դարձավ առաջին ընկերությունն աշխարհում, որ 90 երկրների մակարդակով արժանացել է «Հավասար աշխատավարձ» հավաստագրին։ Սա նշանակում է, որ կանայք և տղամարդիկ գնահատվում ու վարձատրվում են միմիայն իրենց աշխատանքային ու մասնագիտական կարողություններից ելնելով, և ոչ երբեք՝ սեռով պայմանավորված։
  • Ընկերությունում գործում է անվտանգության ու բարեկեցության ապահովման 55 կոմիտե
  • Աշխարհի 77 երկրներում ընկերությունը տրամադրում է երեխայի խնամքի ավելի լավ պայմաններ, քան սահմանված է օրենսդրությամբ։
  • Աշխատանքի կազմակերպման ճկուն պայմանները հասանելի են աշխարհի 85 երկրներում
  • 71 երկրում տղամարդկանց տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ
  • 32 երկրներ աշխատանք են առաջարկում հաշմանդամներին, իսկ 65 երկրների գրասենյակները համապատասխանեցված են հաշմանդամների հատուկ  պահանջներին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP