21:14 21.02.2021
Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինի կանոնավոր օգտագործումն ազդում ուղեղի գորշ նյութի վրա: Փորձերի արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է պարբերաբար սուրճ խմող 20 երիտասարդներից բաղկացած խումբ։
Փորձը բաժանվել է երկու տասնօրյա փուլի: Առաջին փուլում նրանք ստացել են կոֆեին պարունակող հաբեր. երկրորդ փուլում՝ պլացեբոյի էֆֆեկտով հաբեր: Յուրաքանչյուր ժամանակային ընդմիջումից հետո գիտնականներն ուսումնասիրել են փորձարկվողների գորշ նյութի ծավալը և նրանց քնի որակը:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ մասնակիցների քնի խորությունը նույնն էր՝ անկախ նրանից՝ նրանք կոֆեին են ընդունել, թե՞ պլացեբոյի էֆֆեկտով հաբեր: Այնուամենայնիվ, հետազոտողները գտել են գորշ նյութի ծավալի զգալի տարբերություն. այն ավելի մեծ էր նրանց մոտ, ովքեր կոֆեին չէին ընդունել:
Տարբերությունը հատկապես նկատելի էր հիպոկամպում՝ հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածում:
«Հետազոտության արդյունքները չեն վկայում ուղեղի վրա կոֆեինի բացասական ազդեցության մասին: Բայց պարզ է, որ ամեն օր օգտագործելիս դա ազդում է ճանաչողական գործառույթի վրա»,-ասել է պրոֆեսոր Քերոլին Ռեյչերտը:
Փորձագետները եզրակացրել են, որ սուրճից 10 օր ձեռնպահ մնալուց հետո հետազոտվողների ուղեղի հյուսվածքները վերականգնվել են:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...