15:23 22.02.2021
Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին: Այս մասն տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թեմային սյունակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր հայացքներով «Sözcü» թերթի թղթակից Չիղդեմ Թոքերը:
Լրագրողի համոզմամբ՝ Թուրքիան F-35 կործանիչների ծրագրում մնալու համար հնարավոր է երկարացնի «Arnold & Porter» ընկերության հետ կնքած պայմանագիրը:
Թոքերը նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե արդյոք ամերիկյան լոբբիստական ընկերության հետ կնքված պայմանագիրը կազդի, որ Թուրքիան վերադառնա այդ ծրագիր:
«Մինչդեռ, ինչպես հիշյալ լոբբիստական ընկերությունն է հայտնում, ներկայումս բավականին շատ խճճված առևտրային և աշխարհաքաղաքական գործոններ կան: Ի դեպ, մի կարևոր մանրամաս. պայմանագիրը հնարավորություն է ընձեռում երկրորդ անգամ ևս 6 ամսով երկարաձգել ժամկետը»,- գրել է նա:
Նրա կարծիքով՝ եթե մինչև 2021թ. հուլիսի վերջ Թուրքիան չներգրավվի F-35-ների ծրագրում, ապա այդ ընկերության հետ կնքված պայմանագիրը հնարավոր է թարմացվի, իսկ ծախսերը կրկին կվերանայվեն:
Հիշեցնենք, որ թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK):
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու որոշումը «միակողմանի և անիրավական» է և հավելել, որ իր երկիրը ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում:
Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։
Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է15:34 09.06.2025
Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...
15:25 09.06.2025
Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունըՀունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...
15:16 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...