15:52 25.02.2021
«Հեռանկարի» տաղավարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոսել է այն մասին, թե արդյոք այս չորս տարիների ընթացքում, բոլոր պատմություններից՝ ձերբակալումից, ադրբեջանական բանտից ազատումից հետո ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական շփում ադրբեջանցիների հետ։
«Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և լրագրողների հետ, իհարկե, ունեցել եմ: Կան որոշակի քանակի ծանոթներ, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ, բայց նրանք բոլորն ապրում են կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում, կամ Ռուսաստանում, և բոլորը Ալիևի իշխանության համար հանդիսանում են ընդդիմություն: Իսկ Ադրբեջանի իշխանությունների հետ ոչ մի շփում չի եղել, եթե հաշվի չառնենք մեր հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ դեռ 2016-ին անօրինական ձերբակալության և սպանության փորձի համար՝ Բաքվի քննչական մեկուսարանում: Իհարկե, դատարանում այս ամենը նրանք հերքում են՝ ասելով թե հորինվածք է: Իսկ իսրայելական, նիդերլանդական և ռուսական բժշկական փորձաքննությունների համար ասում են հայերն են վճարել: Հենց այսպես բառացի նրանք գրել են փաստաթղթերում»,- ասել է Լապշինը՝ հայտնելով, որ դատարանը դեռ որոշում չի ընդունել:
«Վճիռները տարիներով են այնտեղ ձգձգվում: Ես կարծում եմ 1-2 տարվա ընթացքում վճիռ կընդունվի»,- ասել է նա:
Խոսելով Ադրբեջանի հետ կապված նոր դեպքի մասին Լապշինն ասել է հետևյալը.
«Կոնֆլիկտն Ադրբեջանի հետ չի ավարտվել երբեք: Նրանք ինձ ձերբակալել են, նրանք ինձ պահել են, նրանք էլ ազատել են, բայց ոչ սեփական կամքով, այլ Ռուսաստանի, Իսրայելի և մի շարք իրավապաշտպան կառույցների ճնշումների ներքո: Այն փաստը, որ ինձ վրա հարձակում է տեղի ունեցել հենց իմ ազատ արձակման օրը, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Նրանք կարող էին իրենց հաղթող ներկայացնել այս պատմությունում, որ մարդն այցելել է Արցախ, մենք նրան մեր օրենքներով ձերբակալել ենք, պահել ենք բանտում, հետո ազատ ենք արձակել: Դրա փոխարեն իրենք նոր գլխացավանք ստեղծեցին իրենց համար և հայտնվեցին Ստրասբուրգի դատարանում՝ մեղադրյալի աթոռին: Բնական է, որ այս ամենը նրանց դուր չի գալիս, դուր չի գալիս, որ ես չեմ լռում իմ աշխատանքի մասին և պատմում եմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իրականում:
Ես նրանց քննադատում եմ նույնիսկ ավելի շատ քան նախկինում: Դա, իհարկե, նրանց դուր չի գալիս: Առաջին խնդիրները ծագեցին ինձ ազատելուց արդեն մի քանի ամիս հետո, երբ Ադրբեջանը դիմեց Ինտերպոլին, ինձ ձերբակալելու համար: Ինտերպոլը նրանց մերժեց: Այս մասին ես տեղեկացա Իսրայելի ոստիկանությունից, որը ուղղակի զգուշացնում էր իր քաղաքացուն լինել զգուշավոր: Ինձ համար դա տհաճ անակնկալ էր:
Մեղադրանքները հետևյալն էին: Վիրավորանքներ համացանցում Իլհամ Ալիևի հասցեին և պետական հեղաշրջման փորձ Ադրբեջանում: Սա արդեն անեկդոտի նման է հնչում: Ինչպես ես՝ իսրայելցի հրեան, կարող եմ դառնալ Ադրբեջանի նախագահ: Անհասկանալի է: Բայց պարզ էր, որ այս ամենի հետևում Ադրբեջանի բարձր պաշտոնյաների և հնարավոր է ամենաբարձր դեմքի՝ Իլհամ Հեյդարովիչի զայրույթն էր: Ես այս ամենին լուրջ չվերաբերվեցի, բայց հետո նորից զգուշացումներ եղան, սկզբում Իսրայելում, մեր այսպես ասած ներքին հակահետախուզությունից: Նրանք ասացին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետևում են ինձ և պետք է զգույշ լինել որոշ երկրներ այցելելիս: Այդ երկրների ցանկը նրանք ինձ տվեցին:
Դրանից հետո, 2019 թվականի դեկտեմբերին ինձ առևանգելու փորձ եղավ Ռիգայում՝ տուրիստական ֆորումի ժամանակ: Բարեբախտաբար, տեղի ոստիկանությունը ինձ այդ մասին նախապես զգուշացրեց, նաև զգուշացրեց, որ ինչ-որ տեղ մեկնելուց առաջ պետք չէ ոչ մեկին ասել այդ մասին: Նրանք ինձ ամեն ինչ պատմեցին, ասացին որ դա Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Ալի Նագիևի պատվերն էր, որը հիմա հանդիպումներ է անցկացնում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ: Իմ կարծիով՝ նա ոչ թե պրոֆեսիոնալ է, այլ հանցագործ, որը գործում է քրեական մեթոդներով:
Նա պայմանավորվել էր Ռիգայի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, որի անունը հիմա չեմ ուզում նշել, թեև նրա մասին բոլորը գիտեն: Նա ներգրավել էր երեք մարդու, որոնք կատարողներն էին: Նրանք հերթապահում էին հյուրանոցի մոտ, որտեղ ես պետք է ապրեի, բայց ես այնտեղ չգնացի, քանի որ ոստիկանությունը ինձ արդեն նախազգուշացրել էր: Տեսախցիկները նկարահանել են այդ մարդկանց: Հետագայում լատվիական ոստիկանությունը ինձ տեղափոխեց օդանավակայան, որտեղ էլ ինքնաթիռ նստեցի և հեռացա երկրից: Ի դեպ, Հայաստանի արտգործնախարությունը այս ամենի մասին շատ լավ տեղյակ էր, ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը հայտնել է Իսրայելի արտգործնախարարությունը:
Եվ հիմա նոր դրվագի մասին պատմեմ: Եկատերինբուրգում, որտեղ ես ծնվել եմ դեռ մի քանի ազգականներ ունեմ: Ադրբեջանցիները հավանաբար մտածել են, որ եթե ես այնտեղ ազգականներ ունեմ, ապա անպայման կվերադառնամ Եկատերինբուրգ:
Նրանք սկսեցին Եկատերինբուրգում ինչ-որ կապեր փնտրել, ինչ-որ մարդկանց փնտրել, որոնց միջոցով հնարավոր կլինի ինձ ծուղակը գցել: Այդ կերպ նրանք կապվեցին ինձ գրեթե անծանոթ մի լրագրողի հետ, որի հետ ես ընդամենը մեկ հանդիպում և հարցազրույց եմ ունեցել երկու տարի առաջ: Դրանից հետո ոչ մի շփում չի եղել: Նա ինձ ասաց, որ ՌԴ-ի ազգային անվտանգության ծառայությունը մտահոգված է իմ անվտանգության հարցով: Չգիտես ինչու հենց Եկատերինբուրգում են շատ մտահոգված, թեև ես այնտեղ չեմ եղել արդեն երկու տարի: Նա ասաց թե նրանք ուզում են, որ ես գնամ Եկատերինբուրգ և հանդիպեմ անվտանգության ծառայության տարածքային ղեկավարի հետ, որը գեներալ լեյտենանտ է, նրա անունը նույնպես չեմ ասի: Ասաց, որ գեներալը իմ հետ ուզում է քննարկել Հայաստանում տիրող իրավիճակը, քանի որ ես այստեղ հաճախակի եմ լինում ու էլի բազմաթիվ այլ հարցեր քննարկել: Սա ինձ բացարձակ անհեթեթություն թվաց: Իմ պատկերացումներով հատուկ ծառայությունները այդպես չեն աշխատում: Հետագայում ես երկու անգամ Viber-ով և WhatsApp-ով զրույց ունեցա մի մարդու հետ, որը ներկայացավ որպես դաշնային անվտանգության ծառայության Սվերդլովսկի տարածաշրջանի մամուլի քարտուղար Վլադիմիր Վախմյանին: Նա այդպես ներկայացավ, ես վստահ չեմ, որ նա հենց այդ անուն ազգանունով մարդն է: Նա ինձ ասաց, որ օպերատիվ աշխատանք է տարվում, որ ինձ կարող են չարտերային չվերթով տեղափոխեն Եկատերինբուրգ: Դա ինձ անհեթեթություն թվաց:
Այս տեղեկությունը ես քննարկեցի հայկական կողմի հետ, նաև ռուսական համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ: Երկու տեղից էլ ինձ ասացին, որ դա աբսուրդ է, ոչ մի գեներալ քեզ ոչ մի տեղ չի հրավիրում, և ոչ մի հատուկ օպերատիվ աշխատանք չի կատարվում: Սա հավանաբար քեզ ծուղակը գցելու և հաշվեհարդար տեսնելու փորձ է: Դրանից հետո ռուսական հատուկ ծառայությունները ինձ փոխանցեցին, որ գեներալ Ալի Նագիևը կապ է հաստատել Ռիգայի ադրբեջանական համայնքի ղեկավարների հետ, նաև որ մեծ գումարներ է խոստացել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության որոշ աշխատակիցների ինձ Եկատերինբուրգ մեկնել համոզելու համար,- ասել է նա և շարունակել,- Տեսեք, ես դա պատմեցի այն ժամանակ, երբ թույլտվություն ստացա պատմելու: Մեկ ամիս տարվում էին այդ խոսակցությունները: Ինձ օգնել էին հատուկ ծրագրերի միջոցով ֆիքսել այդ խոսակցությունները: Հետո այդ ամբողջ նյութը ուղարկվեց Մոսկվա, սկսեցին զբաղվել համապատասխան կառույցները, և որոշ ժամանակ անց ինձ թույլ տրվեց այս ամեն ինչի մասին խոսել և գրել»:
Բլոգերը նաև կարծիք է հայտնել, որ ադրբեջանցիները չեն դադարել իրենով հետաքրքրվել:
«Նրանք հասկացել են, որ իմ հետ կապված ամբողջ պատմությունը ամոթալի էր Իլհամ Ալիևի համար: Հարիր չէր երկրի ղեկավարին պատերազմել մի բլոգերի հետ: Իսրայելի հատուկ ծառայությունների մի աշխատակից այսպես համեմատեց: Երեք տարեկան երեխան խփում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի ոտքին, իսկ չեմպիոնը միանգամից մարտական դիրք է ընդունում և հուժկու հարվածով տապալում է փոքրիկին, սպասելով, որ ամբողջ աշխարհը ծափահարելու է իրեն: Բայց ամբողջ աշխարհը միայն մատը գլխի համապատասխան տեղում կպտտացնի: Սա այն իրավիճակն է որում հայտնվել է Իլհամ Ալիևը: Այսինքն՝ իմ գոյությունը նրա համար արդեն ամոթ է, նրա համար շատ կարևոր է որ ես գոնե լռեմ, իսկ լռել ստիպելու ամենալավ ճանապարհը վերացնելն է: Իմ պատկերացումներով Ադրբեջանը դա ինչ-որ ամբողջություն չէ, դա մի քանի իշխող կլաններ են, որոնք պայքարում են նավթային ռեսուրսների և փողերի համար: Այնտեղ չկա միասնական իշխանություն, միասնական կարծիք: Ալիևը մի քանի կլանների ներկայացուցիչն է, բայց մյուս կլանները թշնամական են նրա համար: Օրինակ՝ ինձանով կարող է զբաղվել կլաններից մեկը, որպեսզի վարկաբեկի Իլհամին, կամ կարող է զբաղվել հենց Իլհամը, իսկ մյուսները դեմ լինեն: Ես շատ լավ գիտեմ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներին և նրանցից եմ իմացել, որ իմ ձերբակալության ժամանակ Ադրբեջանում մեծ քննադատություն կար նրանց հասցեին, ովքեր կազմակերպել էին այդ ամենը: Ադրբեջանում կան խելացի, լավ, գրագետ մարդիկ: Նրանք ասում էին, որ այս ամենը մեզ պետք չէ, սա հիմարություն է: Հենց այդպես էլ եղավ: Հենց հիմա էլ Ադրբեջանում այդպես մտածող մարդիկ կան: Բայց անձնական վիրավորանքները, վրեժխնդրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն են»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...
14:42 09.06.2025
Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանըԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...
14:27 09.06.2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառումԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...