Եվրամիությունը մեկնաբանել է Հայաստանի իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+15.09 oC

Եվրամիությունը մեկնաբանել է Հայաստանի իրավիճակը

19:50 25.02.2021

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ անում բոլոր կողմերին պահպանել զսպվածություն ու հանդարտություն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունում։
«Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակին: Իրադարձությունների բոլոր մասնակիցներին կոչ եմ անում դրսևորել հանգստություն և խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում ընդգծել են, որ քաղաքական բոլոր տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:
«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետ արձագանքել մարտահրավերներին»,- ասված է հայտարարության տեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […] ...

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման վրա․ Լիտվայի նախագահ

22:25 24.04.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման վրա․ Լիտվայի նախագահ

Վրաստանի խորհրդարանի կողմից քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ընդունվի, բացասական հետևանքներ կունենա երկրի եվրաինտեգրման գործընթացի վրա։ Նման նախազգուշացում է արել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Սաքարտվելոյի եվրաինտեգրման ընթացքի վրա»,- ասել է նա։ Լիտվան Վրաստանի համար այս անվանումը […] ...

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:13 24.04.2024

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆi հրապարակված տեսաուղերձն […] ...

Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Բելառուս դիվերսանտներ ուղարկելու մեջ

21:50 24.04.2024

Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Բելառուս դիվերսանտներ ուղարկելու մեջ

Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս՝ Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմաններով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեզ մոտ տասնյակ դիվերսանտներ են ուղարկվում հարավային սահմանով՝ Լեհաստանի միջով», – ասել է նա Համաբելառուսական ժողովրդական ժողովում ելույթի ժամանակ։ Մինչ այս նա ընդգծել էր, որ երկիրը կպայքարի միայն այն դեպքում, եթե «ինչ-որ […] ...

Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը. Բիլ Քեսիդի

21:20 24.04.2024

Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը. Բիլ Քեսիդի

Միացյալ Նահանգների սենատոր Բիլ Քեսիդին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում. ««Այլևս երբեք» արտահայտությունը պետք է ինչ-որ բան նշանակի, և դրանք պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել։ Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այժմ ՝ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը»։ ...

Կանադայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հայերեն գրառում է կատարել

20:58 24.04.2024

Կանադայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հայերեն գրառում է կատարել

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են: 1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանց […] ...

BACK_TO_TOP