23:19 02.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե’ բուսաբուծական, թե’ անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է դեպի ռուսաստանյան շուկա, ուստի հուսով ենք, որ հայկական գյուղմթերքը այսուհետ ևս կշարունակի մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում»,- ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանի ագրարային ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները` այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով Տավուշի մարզի 45 համայնքներում ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» ծրագրի կարևորությունը:
Շեշտելով, որ ոլորտի հետագա զարգացման համար գյուղը չպետք է տարանջատվի գյուղատնտեսությունից` Արթուր Խաչատրյանը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու ուղղությամբ:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ուղղությամբ: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին զուգահեռ Հայաստանում առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի վերամշակող ճյուղի զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել ջերմոցների, չորանոցների և սառնարանային տնտեսությունների համար նախատեսված սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 % լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն ընդգծել է, որ այդ ծրագիրը կնպաստի ոչ միայն գյուղմթերքի սեզոնայնության երկարացմանը, այլև ֆերմերների եկամուտների ավելացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև KfW բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը նախատեսվում է 2019 թվականի գարնանը:
Քննարկվել են նաև գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը, անասնապահության ոլորտի հետագա զարգացմանը, գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակմանը, մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...