Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները

15:33 01.03.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանրային քննարկմանը մասնակցել են նաև Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, առևտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, Հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նախարար Բադասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Դատաիրավական ռազմավարությամբ նախանշված գործողություններին, հերթական բարեփոխումն է իրականացնելու՝ այս անգամ գումարի բռնագանձման մեխանիզմները բարելավելու նպատակով։

«Դատական համակարգի քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածության մեծագույն հատվածը՝ 70-80 տոկոս, վերաբերում է գումարի բռնագանձման պահանջով գործերին։ Հենց այդ գործերը դատական համակարգից դուրս հանելու կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռնարկենք, և որ ամենակարևորն է, սա դիտարկելով որպես ծառայություն, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար այն պետք է դարձնենք հասանելի, մատչելի և ոչ ժամանակատար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ բարձրացված խնդիրները իրավակիրառների առաջարկների հիման վրա լուծում կստանան։
ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ քննարկումն ուղղված է տվյալ ոլորտում կարիքների գնահատմանն ու հավաքագրմանը։

«Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիրներ։ Գիտենք նաև, որ արդարադատության նախարարությունն ունի քաղաքական կամք այս ոլորտը բարեփոխելու համար։ Հետևաբար, շատ կարևոր է լսել Ձեր կարծիքը՝ որպես շահառուներ, հավաքագրել դրանք և ձևավորել օրակարգ՝ հետագա բարեփոխումների համար»,- ասել է Տիգրան Դադունցը և անցել օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։

Դրանք վերաբերել են նոտարական մակագրության թերթի կիրառման արդյունավետության բարձրացմանը, փոքր հայցագնով պահանջների դատական քննության ընթացքում հանդիպող խնդիրներին, ինչպես նաև փոքր հայցապահանջներով կայացված ակտերի հարկադիր կատարման խնդիրներին։

Կատարողական մակագրության թերթի ինստիտուտի առնչությամբ քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ յուրաքանչյուրն իրենց տեսանկյունից, որոնք առավելապես վերաբերել են գործարքների վավերացմանը, կողմերի ծանուցմանը, կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարմանը և այլն: Փոքր հայցապահանջների դատական քննության առումով քննարկում է ծավալվել պարզեցված վարույթի և արագացված դատաքննության կարգերի կիրառման հարցերի շուրջ, նշվել է նաև պարզեցված վարույթի և վճարման կարգադրությունների մեխանիզմների արդյունավետության մասին: Հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրների առնչությամբ տեղի ունեցած քննարկումը վերաբերել է ոլորտում սպասվող նոր փոփոխություններին։

Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվել է բարձրացրած բոլոր խնդիրների, հնչած գաղափարների վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնել արդարադատության նախարարություն` հետագա օրենսդրական բարեփոխումների նպատակով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

BACK_TO_TOP