21:17 01.03.2021
2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի հիվանդացության առաջին դեպքը: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, մեկ տարվա ընթացքում համակարգը կարողացավ իրավիճակը կայունացնել:
ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է տարին։
«Մինչ կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքն արձանագրվելը առողջապահական համակարգը արդեն իսկ իրականացնում էր նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ բոլոր բժշկական կազմակերպություններում գնահատվեցին կարողությունները՝ դեղորայքով, սարքերով և սարքավորումներով, անհատական պաշտպանության միջոցներով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովման տեսանկյունից, մեկնարկեցին բուժանձնակազմի շրջանում դասընթացները՝ ինչպես վարակի հսկողության, այնպես էլ պացիենտների խնամքի, վարման և բուժման հարցերով, որոնք կրում էին շարունակական բնույթ։ Առաջին դեպքի արձանագրումից հետո, կանխատեսելով դեպքերի ավելացումը ԱՀԿ առաջարկների հիման վրա, մշակվեց արտակարգ իրավիճակին արձագանքման պլան՝ որը ներառում էր հիվանդության տարածման դեպքում արագ արձագանքման տարբեր սցենարներին բնորոշ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։
Ընտրվեցին ռեֆերալ կենտրոններ, որոնք համապատասխանեցվեցին վարակի հսկողության և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առումով ԱՀԿ մոտեցումներին։ Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես հայտարարվեց արտակարգ իրավիճակ, մշակվեցին և ներդրվեցին անվտանգության կանոնների և հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներ։ Սահմանի անցման կետերում իրակակացվեց ջերմաչափում և հասցեական քարտերի լրացում, իսկ ցամաքային անցման կետերում՝ թույլատրվեցին բեռնափոխադրումները՝ բոլոր վարորդների հսկողության պայմանով։
Կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լրամշակվում են՝ հիմնվելով ինչպես ԱՀԿ առաջարկների վրա, այնպես էլ ելնելով առկա համաճարակային իրավիճակից, որի արդյունքում հնարավոր է լինում նվազեցնել հիվանդության տարածման ռիսկը, ինչպես նաև առողջապահական համակարգի վրա բեռը։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում ու հորդորում է պահպանել հակահամաճարակաբանական բոլոր կանոնները.
կրե՛ք դիմակ,
տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,
սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք պահպանմանը,
սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- ասված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...