08:58 03.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում, ինչպես միշտ՝ ընտանեկան միջավայրում, ընտանիքի անդամների և ընտանիքին մոտ կանգնած մի քանի հյուրերի հետ։ Օրվա ընթացքում նրան են այցելել մտերիմները, այդ թվում և՝ ղարաբաղյան բարձր շրջանակներից, ՀՀԿ կուսակիցները։ Այս անգամ բոլորը մեկ մարդու նման իրենց պարտքն են համարել զանգահարել և շնորհավորել, «մի քանի բառ փոխանակել» նրա հետ։
Ֆեյսբուքում և էլեկտրոնային եղանակով են շնորհավորանքներ հղել, ինչի համար դաժան քննադատության արժանացան ոմանք, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը։ Հարցին՝ այս անգամ և՞ս, ինչպես մյուս բոլոր տարիներին, դուք առանց հոբելյարի հավաքվեցիք ռեստորաններից մեկում՝ նշելու «վոժդի» տարեդարձը, մեզ հետ զրուցող ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Քանի որ երկուշաբթի տեղի էր ունենալու ԳՄ նիստ, այս անգամ հարմար գտանք այդտեղ շնորհավորել իրեն․ դա էլ է հին սովորույթներից»։ Իսկ ինչո՞ւ եք երկուշաբթի օրով ԳՄ հրավիրում։
«Նախորդ անգամվանից հարց էր մնացել, ոմանք բացակայում էին՝ դրա համար»։ Նախիջևանի կուտակումների՞, որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելո՞ւ, Կարեն Կարապետյանին փոխարինող գտնելո՞ւ, ո՞ր հարցն է այդպես շտապ հավաքի առիթ դարձել։ «Թվարկվածից ոչ մեկը․ քննարկվող հարցը բարձրաձայնման ենթակա չէ»։ Իսկ ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։ «Ոչ շուտ»։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...