Երկարաձգվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+12.09 oC

Երկարաձգվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

23:16 01.03.2021

Ռուսաստանի Դաշնություն «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է մինչև 2021թ. ապրիլի 1-ը՝ համաձայն ՌԴ կառավարության 26 փետրվարի 2021թ. № 485-р կարգադրության։

ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվել էր Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։

* – բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։

Անապա (Վիտյազևո)
Վլադիվոստոկ (Կնևիչի)
Գրոզնիյ (Սևերնիյ)
Եկատերինբուրգ (Կոլցովո)
Ժուկովսկիյ
Կազան
Կալինինգրադ (Խրաբրովո)
Կրասնոդար (Պաշկովսկիյ)
Կրասնոյարսկ (Եմելյանովո)
Մոսկվա (Վնուկովո)
Մոսկվա (Դոմոդեդովո)
Մոսկվա (Շերեմետևո)
Նիժնեկամսկ (Բեգիշևո)
Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
Դոնի Ռոստով (Պլատով)
Սամարա (Կուրումոչ)
Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
Սոչի
Ուֆա
Չկալովսկի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

21:53 18.04.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

15:12 18.04.2024

«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […] ...

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

14:02 18.04.2024

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին: Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP