18:09 03.03.2021
Առաջին հայացքից անվնաս թվացող գործողություններն ու սովորությունները կարող են անդառնալի վնասներ հասցնել մեր առողջությանը, իսկ երկարատև ժամանակահատվածում՝ Երկիր մոլորակին։ Մարդկային քաղաքակրթության նվաճումները մի կողմից հեշտացնում են մեր կյանքը, մյուս կողմից՝ վտանգի ենթարկում մեր և մեր հարազատների առողջությունը:
Անգամ տեղեկացված լինելով մեր սովորությունների վնասակար ազդեցություններից՝ մենք ոչ միշտ ենք պատրաստ դրանցից հրաժարվել։ Հենց այս պատճառով է վնասի նվազեցման հայեցակարգը ավելի ու ավելի մեծ տարածում ստանում աշխարհում՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել մեր սովորությունների բացասական ազդեցությունը։ Ներկայիս գիտական նվաճումներն ու ժամանակակից տեխնոլոգիաները մեծապես նպաստում են այս հայեցակարգի կիրառման հաջողությանը։
Սնունդ
Վերջին տասնամյակներին ավելի ու ավելի շատ է խոսվում առողջ սնվելու կարևորության մասին, քանզի ապացուցվել է, որ շաքարի, աղի, ճարպերի, սպիտակ ալյուրի, գազավորված ըմպելիքների և մի շարք այլ սննդամթերքների, մասնավորապես արագ սննդի օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Սխալ սննդակարգի բացասական հետևանքներից են ճարպակալումը, դիաբետը, մարսողության խանգարումները, սիրտանոթային հիվանդությունները, երիկամների հիվանդությունները և այլն։
Չնայած այդ ամենին, վնասակար սնունդը շատ հաճախ ամենահամեղն է, ինչի արդյունքում էլ մեզ համար այդքան դժվար է դրանից հրաժարվել։ Հաշվի առնելով այս փաստը՝ մի շարք սննդաբաններ խորհուրդ են տալիս ոչ միայն չափավոր սնվել ընդհանուր առմամբ, այլ նաև հնարավորինս քիչ վնասակար սնունդ օգտագործել։ Օրինակ՝ խորհուրդ է տրվում շաքարի փոխարեն օգտագործել մեղր, սպիտակ ալյուրի փոխարեն՝ հնդկաձավարի կամ բրնձի ալյուր, գազավորված ըմպելիքի փոխարեն՝ թարմ քամած հյութեր։
Խնամք
Անհիշելի ժամանակներից կանայք և տղամարդիկ տարբեր միջոցներ են փորձարկել գեղեցիկ և երկարակյաց լինելու համար։ Ոմանք պատրաստ են եղել ցանկացած փորձարկման անգամ այն դեպքում, երբ խոսքը վտանգավոր նյութերի մասին էր, և չնայած գիտնականների ջանքերին, մարդիկ դեռ շարունակում են փորձարկել այնպիսի ապրանքներ և նյութեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել իրենց առողջությանը։
Մյուս կողմից՝ ուսումնասիրությունները փաստում են, որ դեմքի, մարմնի և մազերի որակյալ խնամքը մեզ պաշտպանում է արևի ճառագայթներից, ինչպես նաև կանխում է վաղաժամ ծերացումը, լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մաշկի և մազերի չորությունը կամ յուղոտությունը։ Ուստի, խնամքի միջոցներ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ վստահելի արտադրողների կողմից ներկայացվող նյութերին, ինչպես նաև այն արտադրանքին, որն ունի առավելապես բնական բաղադրություն, չի ներառում պարաբեններ, սուլֆատներ, արհեստական գունանյութեր և այլն։
Սիգարետ
Մեր օրերում յուրաքանչյուրը գիտակցում է, որ ծխելը վնասակար է մեր առողջությանը և քաղցկեղի, ինչպես նաև շնչառական ու սիրտանոթային մի շարք հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է։ Կասկած չի հարուցում նաև այն փաստը, որ ծխելը վնաս է հասցնում նաև շրջակա միջավայրին։ Այնուամենայնիվ, մի շարք ուսումնասիրությունների արդյունքներ հաստատում են, որ երկար տարիներ ծխող անձանց համար այդ սովորությունից հրաժարվելը կարող է շատ բարդ լինել։ ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչության կողմից հավանության են արժանացել նիկոտինի փոխարինմամբ ծխելը դադարեցնելու մի շարք մեթոդներ (նիկոտինային հաբեր, մաստակներ, կպչուն վիրակապեր), որոնց կիրառման արդյունքում գրանցված արդյունքները, սակայն, չեն արդարացրել սպասումները։
Այս է պատճառը, որ վերջին տարիներին ակտիվ աշխատանք է տարվում սիգարետի պակաս վնասակար այլընտրանքներ մշակելու ուղղությամբ, և ոլորտում ներգրավված գիտնականները նշում են, որ միայն գիտական հիմնավորումներ ունեցող լավագույն տարբերակները պետք է ուշադրության արժանանան։ 2020-ին ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչությունը հայտարարեց, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից արտադրվող «IQOS» ծխախոտի տաքացման համակարգի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է վնասակար նյութերի ազդեցությունը՝ սովորական սիգարետի համեմատ։
Այս համատեքստում հարկ է նշել, որ մի շարք երկրներ որդեգրել են վնասի նվազեցման հայեցակարգը։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում նվազեցված վնասով այլընտրանքային արտադրանքն առաջարկվում է այն ծխողներին, որոնք չեն ծրագրում հրաժարվել իրենց այդ սովորությունից։
Երթևեկություն
Մենք բոլորս էլ երթևեկության մասնակիցներ ենք՝ որպես վարորդներ, ուղևորներ կամ հետիոտներ, և բոլորս էլ կրում ենք անցանկալի կամ դժբախտ ելքով պատահարների ռիսկը, որը կարող է ի հայտ գալ երթևեկության մասնակիցներից որևէ մեկի անպատասխանատու կամ անուշադիր վարքագծի արդյունքում։ Սակայն պատահարի հավանականությունն ամենևին էլ չի նշանակում, որ մարդիկ պետք է դադարեն մեքենա վարել։
Պատահարների հետևանքով պատճառված վնասները նվազեցնելու նպատակով ստեղծվել են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ամրագոտիները, անվտանգության բարձիկները, սաղավարտները, ինչպես նաև վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ կրթությունն ու խիստ քննությունները։ Ի հավելումն այս ամենի, երթևեկության կանոնները խախտող վարորդների նկատմամբ կիրառվում են խիստ պատիժներ։
Վերարտադրողական առողջություն
Մինչ հակաբիոտիկների հայտնագործումը մեր մոլորակը տառացիորեն ողողված էր այնպիսի սեռավարակներով, ինչպիսիք են, օրինակ, սիֆիլիսը և գոնորեան։ Դժբախտաբար, անգամ մեր օրերում նման վարակների բուժումը բարդ է ու երկարատև, իսկ որոշ վարակներ լուրջ բացասական ազդեցություն են թողնում թե՛ վերարտադրողական, թե՛ ընդհանուր առողջության վրա։
Այս համատեքստում ևս առկա է քայլեր ձեռնարկել՝ խուսափելու հնարավոր բացասական հետևանքներից։ Որպես սեռավարակներից և անցանկալի հղիությունից պաշտպանվելու առաջին միջոց՝ կարևոր է պահպանակների օգտագործումը անգամ ցածր ռիսկ ունեցող սեռական հարաբերությունների ժամանակ։ Նաև կարևոր է երիտասարդ աղջիկների և տղաների շրջանում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման իրականացումը, քանզի այդ խմբի վիրուսները կարող են հանգեցնել արգանդի վզիկի և այլ տեսակի քաղցկեղների։
Աղբյուրը՝ blic.rs:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...