21:11 04.03.2021
Փետրվարի 27-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Խրիմյան Հայրիկի փողոցի արագ սննդի կետի պատուհանի ապակին և փորձել գողություն անել, սակայն ձայնային ազդանշանը միանալուն պես փախել է: Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի քրեական հետախույզներն անմիջապես ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արագ արձագանքելուց զատ, նաև, այսպես ասած՝ սանրեցին տարածքն ու դեպքից ժամեր անց հայտնաբերեցին կասկածվողին։ 22-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածը օրեր առաջ գողություն էր արել Գյումրու Սպանդարյան փողոցի արագ սննդի կետից։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...
20:20 28.06.2025
Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասինՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...