Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը

16:59 05.03.2021

Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը մարտի 2-ի սումգայիթյան կոտորածների 33-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
«1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական խմբավորումները հարձակվեցին քաղաքի հայ բնակչության վրա՝ սպանելով ու կողոպտելով նրանց տներն առանց ոստիկանության միջամտության: Հաջորդ օրը ՆԳՆ մի փոքր խումբ բռնությունը դադարեցնելու անհաջող փորձ արեց: Հաջորդ օրերին ռազմական դրություն հայտարարվեց և զինված ուժերը հայտնվեցին քաղաքի փողոցներում՝ հաստատելով կարգ ու կանոն: ԽՍՀՄ Գլխավոր դատախազի կողմից կազմված արձանագրության մեջ խոսվում է այդ հակամարտության ընթացքում իրենց կյանքը կորցրած 26 հայերի և 6 ադրբեջանցիների մասին:
Հակամարտության առաջնային պատճառը Ղարաբաղի ինքնորոշման շարժման սկիզբն է: Ի տարբերություն Օսմանյան կայսրությունում 1915-1920թթ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության, այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում և, մինչ օրս դրան հաջորդած տարիների ընթացքում Ղարաբաղում, այն իր արմատներն ունի այն համակարգում, որը ոչնչացրել է ռումինացիների կյանքը և ճակատագրերը Խորհրդային միության կողմից գրավված ռումինական տարածքում: Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ ներքին սահմանների գծմանը` առանց հաշվի առնելու Միության քաղաքական հայեցակարգից բխող էթնիկական կառուցվածքը և էթնիկական ու կրոնական գաղափարի ժխտումը. ինտերնացիոնալի հայեցակարգը, որը հնացած է համարում էթնիկական և կրոնական հասկացությունները: Դրանց մերժումը հանգեցրեց ողբերգությունների բոլոր տոտալիտար համակարգերում անկախ դրանց մոնո-էթնիկական կամ բազմաէթնիկական բնույթից, որ այդ ռեժիմները կիսում են:
Ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի ջարդերի նման բռնությունները չեն կարող լուծվել դրանց անտեսմամբ: Դրանք միայն, սերնդից սերունդ, հավերժացնում են ժողովուրդների և կրոնների միջև ոչ ռացիոնալ ատելությունը՝ առանց հաշվի առնելու, որ ժողովուրդները բաղկացած են մարդկանցից, ովքեր նորմալ իրավիճակում կարող են համագոյակցել առանց խնդիրների: Այդ իսկ պատճառով, ծայրահեղ բռնություններով լի այդ պահի հիշողությունը չի կարող ինքնուրույն անհետանալ. այն բանից հետո, երբ դրանք հասնում են բռնի փուլի, դրանք հնարավոր չէ լուծել միայն ներգրավված կողմերի ջանքերով: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը համապատասխան պատասխան է, պայմանով, որ այն պետք է արդյունքներ ունենա:
Ռումինիան հասկացավ, որ էթնիկ պատկանելությունը և կրոնների համատեղ գոյակցությունը առաջընթացի տարր է և ոչ թե հակամարտությունների գեներատոր: Եվ դա արտացոլված է այն փաստաթղթում, որը հանդիսանում է Մեծ Ռումինիայի կառուցման հիմքը` Ալբա Յուլիայի հռչակագրում: Ամեն անգամ, երբ ժամանակավոր կառավարությունը շեղվում էր դրանից, ռումին ազգը կորցնում էր:
ԽUՀՄ ընդհանուր ճամբար ստեղծեց իր կազմում գտնվող ժողովուրդների համար` կամայականորեն տարածքներ հատկացնելով այս կամ այն «հանրապետություններին», որոնք դրա մասն էին կազմում և տապալեց այն` առաջացնելով հակամարտություններ, որոնք հավերժանալու վտանգ են ներկայացնում՝ առանց հստակ հորիզոնի: Հակամարտություններ, որոնք հավասարապես ոչնչացնում են բոլոր ճամբարների մարդկանց: Հակամարտություններ, որոնցից օգտվում են տարածաշրջանի գերտերությունները` (մեր դեպքում՝ Թուրքիան և Ռուսաստանը) հավասարակշռությունը թեքելով մեկ մի կողմ, մեկ` մյուս ու թեժացնելով հակամարտությունը, ինչպես վերջերս տեսանք, երբ ադրբեջանական բանակը զինվեց թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերով:
Այդ պատճառով մենք համարում ենք, որ Մինսկի խմբի միջնորդական գործընթացի արագացումը ամենակարևոր բանն է, որն այժմ պետք է արվի: Արևելյան Եվրոպայի տարածքը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի սահմանին, կրիտիկական նշանակություն ունի բուն Եվրոպայի կայունության համար, և եթե ոչ մարդասիրական, գոնե գործնական պատճառներով, այն պետք է հասնի երկարատև կայունության: Սգալով Սումգայիթում 33 տարի առաջ տեղի ունեցած բռնությունները և մտածելով այն ժամանակ զոհվածների և նրանց ընտանիքների մասին` կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ողջ պատասխանատվությամբ վերաբերվել կոմունիստական ամբողջ շրջանի ընթացքում ծխացող հակամարտությանը, որը բռնկվել է 1988թ. և կարծես թե չի ավարտվում»,- ասված է հայտարարության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

20:20 28.06.2025

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

20:11 28.06.2025

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

19:53 28.06.2025

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

BACK_TO_TOP