Մանկապարտեզներում երեխաների ընդունելության կանոնները մեղմացվել են. ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Մանկապարտեզներում երեխաների ընդունելության կանոնները մեղմացվել են. ԱՆ

20:24 06.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը անդրադարձել է սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը․

«Հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը:

Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ առողջապահության նախարարությունում քննարկում է կազմակերպվել լիազոր մարմինների` Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում, վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախադպրոցական կազմակերպությունների համար կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ սահմանող իրավական ակտում կատարվել են սահմանփակումները մեղմացնող փոփոխություններ։ Մեղմացվել են երեխաների ընդունելության կանոնները, սոցիալական հեռավորության պահանջը՝ 1,5 մետրի փոխարեն սահմանելով 1 մետր, երեխաների թիվը խմբում 18-ից դարձել է 20:

Հարկ է նշել, որ անվտանգության կանոններ սահմանելով առաջին հերթին հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են ԱՀԿ առաջարկների հիման վրա:

Երևանի քաղաքապետարանի կողմից միայն վերջերս’ ավելի ստույգ մարտի 1-ին են ներկայացվել սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 3487 դեպք (հ.ց. 117.8 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (2252 դեպք, հ.ց. 76.1 դեպք ըստ 100.000 բնակչության) աճել է 55%-ով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP