Ադրբեջանի բանակի զորավարժությանը միացել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ադրբեջանի բանակի զորավարժությանը միացել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ

14:23 03.07.2018

Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։

Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ թվով զինտեխնիկա.

  • 120 միավոր տանկ և այլ զրոհատեխնիկա,
  • 200 միավոր հրթիռահրետանային միջոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ,
  • 30 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

Չնայած դրան՝ այս զորավարժությունը միջին տեղ է գրավում հարևան պետության վերջին տարիներին անցկացրած խոշոր զորավարժությունների թվում։

Ադրբեջանի բանակի՝ այսօր մեկնարկած զորավարժության ընթացքում, հիշեցնենք, խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային մասնատված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի դեպքում սա ապացուցման քիչ կարիք ունի)։

Զորավարժություններով ու այլ գործողություններով Ադրբեջանն այս շրջանում քողարկում է նաև իր ստորաբաժանումներն առաջնագիծ բերելու գործընթացը։ Ավելի վաղ ShantNews.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ ապրիլից սկսած Ադրբեջանի խորքերից մի շարք խոշոր ստորաբաժանումներ են բերվել Արցախի սահմանամերձ շրջաններ և առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշվել տեղակայման հիմնական վայրերը։

«Սրան պետք է գումարել նաև այս զորավարժությունները, նաև այն ահաբեկչական և հայատյաց քաղաքականությունն ու քայլերը, որ իրականացնում է պաշտոնական Բաքուն, ոչ միայն Արցախի հետ սահմանի գրեթե ողջ երկայնքով, այլև Նախիջևանի հատվածում՝ ՀՀ հետ սահմանամերձ այդ շրջաններում՝ դիմելով պրովոկացիաների և այլն»,- նշեց Բաբայանը՝ բնութագրելով Ադրբեջանի ներկա գործողությունները։

Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների սանձազերծման վտանգը նվազեցնելու համար այս պահին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստության համապատասխան աստիճանի։

Զորավարժությունների մեկնարկային օրը՝ հուլիսի 2-ին, Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից հետևում է, որ զորավարժությանը մասնակցում են ադրբեջանական բանակի թարմ ձեռքբերումները՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական «Լորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը։

Հրապարակված տեսանյութում երևում է նաև այլ սպառազինություն, մասնավորապես Ռուսաստանից վերջերս գնված ԲՏՌ-82 զրահափոխադրիչները, հարավաֆրիկյան արտադրության «Մատադոր» և «Մարադյոր» զրահապատ, տարբեր նշանակության մեքենաները, ինչպես նաև աջակցող տեխնիկան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP