15:04 08.03.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ․
«Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր
Հետպատերազմյան Հայաստանում բոլոր տոների խորհուրդն է փոխվել, ու գիտեմ, որ գարունն ու զարթոնքը խորհրդանշող Մարտի 8-ը ևս այս տարի ձեզ համար այլ երանգ ունի․․․ Մեր հայրենիքը վերքեր ունի, իսկ դրանց ցավն ամենից առաջ ու ամենից շատ կանայք են զգում ու ապրում։
Այդուհանդերձ, չենք կարող մոռանալ, որ այսօր ձեր տոնն է ու եթե մշտապես մեծարում ու գնահատում ենք ձեզ, դժվարին ժամանակներում, առավելևս, չենք կարող անտեսել օրը։ Ուրեմն, Մարտի 8-ի առիթով պարտավոր ենք ասել, որ շնորհակալ ենք հայ կնոջը, որ հենց այսպիսին է՝ հոգատար և ուժեղ, քնքուշ ու զորավոր, նվիրված՝ թե՛ ընտանիքին, թե՛ հայրենիքին, թե՛ այն աշխատանքին, որ ստանձնում է։
Ամենաօրհասական օրերին էլ եղել ու մնում եք մեր կողքին, տալիս հույս ու կորով, լինում նեցուկ և աջակից, ապացուցում, որ արժանի եք անվերապահ սիրո ու հարգանքի․ նման ժամանակահատվածներում ավելի է արժևորվում ու կարևորվում ձեր դերը։ Այսօր, առաջին հերթին, իմ խոնարհումն ու զորակցությունը՝ այն հայ կանանց, որ իրենց որդիներից ու թոռներից, ամուսիններից ու եղբայրներից, հայրերից, սիրած տղաներից մարտիության շնորհավորանք չեն ստանալու․ հավերժ պարտք ենք ձեզ նրանց ջերմությունն ու ուշադրությունը, որ զոհաբերվեցին հանուն հայրենիքի:
Շնորհակալությունս՝ այն կանանց ու աղջիկներին, որ պատերազմի ընթացքում ցույց տվեցին, որ բանակի համար կարևոր հենարան են թիկունքում, նաև նրանց, որ անմիջական մասնակիցը դարձան ռազմական գործողություններին՝ ամենատարբեր ճակատներում՝ ռազմի դաշտում, մարդասիրական աշխատանքներում, առողջապահական համակարգում, քարոզչական ոլորտում՝ աշխարհին մեր ճշմարտացիությունը հասցնելով։
Սիրելի՛ կանայք ու աղջիկներ, կյանքը շարունակվում է, վերքերը սպի կդառնան, կամոքվեն կամ ոչ, իսկ մենք նոր ճակատ ունենք՝ հարատևելու և ուժեղանալու, հայ մնալու ու երկիր պահելու, ուստի խնդրում եմ ձեզ այդ ճանապարհին կատարել ձեր կարևոր առաքելությունը՝ մեր մատաղ սերնդին ու այն սերնդին, որ դեռ պիտի գա, դաստիարակե՛ք, ոգեշնչե՛ք, մեծացրե՛ք ազգային ոգով, հայեցի արժեքներով՝ մեծ հայրենասիրություն ներարկելով ու լինելով այդ ամենի օրինակը, իսկ դա ամենաամուր հիմքը կլինի մեր նպատակների համար։ Խաղաղություն, առողջություն, ջերմություն եմ մաղթում բոլորիդ»:
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...
20:20 28.06.2025
Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասինՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...