ԱՄՆ-ում Լուկաշենկոյին անվանել են «Եվրոպայի վերջին բռնապետ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ում Լուկաշենկոյին անվանել են «Եվրոպայի վերջին բռնապետ»

09:13 09.03.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է Եվրոպայի վերջին բռնապետ: Այս մասին նա ասել է մարտի 8-ին՝ աշխարհի տարբեր երկրների կանանց, այդ թվում՝  Բելառուսում ձերբակալված ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային, քաղաքացիական խիզախության համար Պետդեպարտամենտի ամենամյա՝ 15-րդ մրցանակաբաշխության առցանց արարողության ժամանակ:

Բլինկենը հիշեցրել է, որ Կոլեսնիկովան, երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին, ամբողջ Բելառուսում մոբիլիզացրել էր կանանց՝ բողոքելու «Եվրոպայի վերջին բռնապետի» իշխանության դեմ: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի կոչ անել՝  անհապաղ ազատ արձակել ինչպես Կոլեսնիկովային, այնպես էլ երկրի բոլոր քաղբանտարկյալներին:

Բելառուսում զանգվածային բողոքները սկսվել են 2020 թվականի օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները պահանջել են  Լուկաշենկայի հրաժարականը և նոր ընտրություններ: Ցույցերը դաժան կերպով ճնշվել են ոստիկանության ու հատուկ ջոկատայինների կողմից: 4 մարդ զոհվել է անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել: Շատերը հայտնել են խոշտանգումների և մեկուսարաններում ծեծի մասին: Բելառուսի ղեկավարը պնդում է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած է Արևմուտքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

19:53 28.06.2025

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

19:24 28.06.2025

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

19:14 28.06.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

Իրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...

BACK_TO_TOP