13:50 09.03.2021
ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը։
«Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳ նախարարության ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Միայն երեկ՝ մարտի 8-ին արձանագրվել է 5 դեպք: Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ Հ. Հ.-ն ոստիկանության քաղաքային վարչություն է կամովին հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 90 փամփուշտ, 3 պահեստատուփ, «F-1» տիպի 3 հատ նռնակ՝ պայթուցիչներով: Ըստ Հ. Հ.-ի, զինամթերքը հայտնաբերել է պատերազմի օրերին՝ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքից:
Զինամթերքի կամովին հանձնման հաջորդ դեպքը մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ Ա. Ա.-ի կողմից է եղել: Վերջինս ոստիկանության քաղաքային վարչություն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, «ՌՊԳ-26» տիպի նռնականետ, տարբեր տիպի 11 հատ նռնակ՝ 12 պայթուցիչով, «ՌՊԳ» և ականանետի մեկական արկեր: Ա. Ա.-ն զինամթերքը գտել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքից:
Ոստիկանության կողմից տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, մայրաքաղաքի 37-ամյա բնակիչ Ա. Ա.-ն ոստիկանության քաղաքային վարչությանն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 300 փամփուշտ և ինքնաձիգի 6 պահեստատուփ, որն, ըստ նրա, հայտնաբերել էր ռազմական գործողությունների օրերին՝ Հադրութի շրջանի Թութակ կոչվող տեղամասից:
Դեպքերի վերաբերյալ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:Մարտի 8-ին ոստիկանության շրջանային բաժնի Գետավանի բաժանմունքի ՔՀ բաժնի ծառայողները զեկուցել են, որ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի 34-ամյա բնակիչ Ն. Ա.-ն կամովին Գետավանի բաժանմունք է հանձնել «ԱԿ -103» տիպի ինքնաձիգ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Արդյունավետ է եղել նաև ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների աշխատանքը: Երեկ մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ Վ. Հ-ն ՔՎ վարչությանը կամովին հանձնել է «Մուխա» տիպի 1 նռնականետ, «Մոն» տիպի 1 ական և ինքնաձիգի 4 պահեստատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 120 փամփուշտով: Ըստ Վ. Հ.-ի, ռազմամթերքը գտել է 2020 թվականի նոյեմբերին՝ Շուշի քաղաքի տարածքից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը:
Հարգելի հայրենակիցներ
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Ուստի, նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...
19:24 28.06.2025
Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...