20:51 09.03.2021
Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնի սպասարկման տարածքում բնակարանային գողության դեպքեր էին արձանագրվել։ Անցած տարվա սեպտեմբերին մտել էին Մեծամոր գյուղի Չարենցի փողոցի առանձնատներից մեկն ու ննջարանի մահճակալի տակից գողացել 2 միլիոն դրամ ու 400 եվրո։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, այս տարվա հունվարի 29-ին փորձել էին Մեծամոր գյուղի մեկ այլ տնից գողություն անել։ Այս անգամ թիրախը Աբովյան փողոցի առանձնատներից մեկն էր։ Նախորդի պես տանտերերը տանը չէին եղել։ Նախ բակ էին մտել, ապա, տեխնիկական միջոց օգտագործելով, բացել էին խոհանոցի պատուհանը։ Փետրվարի 25-ին էլ, դարձյալ օգտվելով տանտերերի բացակայությունից և դարձյալ տեխնիկական միջոց օգտագործելով, բացել էին Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը, մտել ներս ու 150 հազար դրամ գողացել։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի տարբեր ստորաբաժանումներ սկսեցին տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկել։ Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին հաջողվեց տեղեկություններ ձեռք բերել՝ հանցագործությունները կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Մինչ այդ էլ փաստական տվյալներ էին ստացվել, որ գողություններն ու փորձը կատարել է նույն անձը։ Ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը, որը Մեծամոր գյուղի բնակիչ է, մարտի 4-ին կասկածանքով բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...