16:06 10.03.2021
2021 թվականի մարտի 5-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստ՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ: Ինչպես փոխանցում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ նիստին մասնակցել են այս ոլորտի՝ խորհրդի անդամ հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ:
Խորհրդի նիստում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խնդիրները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք առաջ են եկել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով: Խորհրդի անդամներին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները՝ ռազմական դրության ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում անդրադարձել է պատերազմի ընթացքում Արցախից և Հայաստանի սահմանակից մարզերից տեղահանված անձանց կարիքների գնահատման և իրավունքների պաշտպանության թերություններին, վերականգնողական ծրագրերի, ընթացակարգերի վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով իրավունքների խախտումների, վարչարարության և մի շարք այլ խնդիրների: Այս խնդիրների քննարկման ընթացքում, մասնավորապես, արձանագրվել է, որ՝
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման խնդրի վերաբերյալ ստացվում են բազմաթիվ բողոքներ նաև այն մասին, որ վիրավորում ստացած անձանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից սահմանվում է «ընդհանուր հիվանդության» հիմքով հաշմանդամության կարգավիճակ, ինչը դժգոհություններ է առաջացնում մարդկանց մոտ: Նույնն արձանագրել են նաև հասարակական կազմակերպությունները:
Խորհրդի նիստին քննարկվել են նաև այլ խնդիրներ:
Հատուկ արձանագրվել է, որ մտահոգության տեղիք են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպային ընկալումները և իրականում անհրաժեշտ է զարգացնել արժանապատիվ ու անկախ կյանքի պայմանները:
Խորհրդի անդամները բարձրացրել են մի շարք խնդրահարույց հարցեր: Օրինակ՝ վիրավորում ստացած անձինք պատերազմին մասնակցելու փաստը հաստատող փաստաթղթեր չեն կարողանում ստանալ, ինչի պատճառով չեն օգտվում տարբեր ծրագրերից կամ զրկվում են իրենց մյուս իրավունքների իրացման հնարավորությունից: Բազմաթիվ են հանրային ոչ պատշաճ հաղորդակցության արդյունքում սխալ ուղղորդման, հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին ոչ համապատասխան սայլակների կամ աջակցող միջոցների տրամադրման դեպքերը, ինչպես նաև պետության՝ աջակցության ծրագրերը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են նաև իրենց կողմից մատուցվող ծառայությունները՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացման, հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի միջոցով վերականգնողական ծրագրերի իրականացման ոլորտներում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները:
Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին։ Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել (+37410) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...