Վանատուրում բնակարանային գողություն արած անձը ձերբակալվել է․ ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Վանատուրում բնակարանային գողություն արած անձը ձերբակալվել է․ ոստիկանների բացահայտումը

20:15 10.03.2021

Մարտի 7-ի երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։  Ոստիկանություն դիմած տղամարդը հայտնում էր, որ իրեն վստահված բնակարանից գողություն է արվել։  Վանատուր թաղամասում գտնվող տունը, որ հաղորդում տվողի ազգականներինն էր, չէր բնակեցվում։ Տանտերերն արտերկրում են։ Հանգամանք, որը գրավել էր գողություն արած անձի ուշադրությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական  խմբերը պարզեցին, որ տուն էին մտել պատուհանով ու գողացել կենցաղային տեխնիկա և իրեր։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Հետևողական աշխատանքի արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվեց փաստական տվյալներ ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Նույն օպերատիվությամբ էլ Վանատուր թաղամասում բնակվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնի մի մասը։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP