14:33 16.03.2021
Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Լեհաստանի ժողովուրդների դարավոր հարաբերությունների պատմությունը պետք է վերլուծվի հաստատված պատմական փաստերի հիման վրա, որպեսզի անցյալի իրադարձությունները դիտավորյալ աղավաղման և շահարկման առարկա չլինեն, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա ասել է երեքշաբթի օրը Մոսկվայում բացված «1919-1921 թվականների լեհ-սովետական պատերազմ. Ռիգայի խաղաղության պայմանագիր» պատմավավերագրական ցուցահանդեսի ժամանակ կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
Ցուցահանդեսը նվիրված է Խորհրդային Ռուսաստանի և Լեհաստանի միջև հակամարտության զինված առճակատմանը և դիվանագիտական կարգավորմանը: Ցուցահանդեսի բացմանը պետության ղեկավարի ողջույնը կարդացել է «Ռոսարխիվի» ղեկավար Անդրեյ Արտիզովը:
Այսօր մենք տեսնում ենք, որ Եվրոպայի այն ժամանակվա վերաբաշխումը, որը հաճախ կամայական, անարդար սահմանների գծումը հանգեցրեց պետությունների միջև առճակատման ավելացմանը, նպաստեց նոր համաշխարհային պատերազմի համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Պուտինը:
Խորհրդային կողմը ստիպված էր համաձայնվել, որ Լեհաստանը ստանում է ներկայիս Բելառուսի տարածքի կեսը և ժամանակակից Ուկրաինայի մեկ քառորդը, ավելացրել է Պուտինը:
«Բելառուսական և ուկրաինական հողերը այլ պետության կազմ տեղափոխելը չէր համապատասխանում ստեղծված էթնիկ, մշակութային, սոցիալական իրողություններին, մի կողմից նպաստում էր տեղի բնակչության նկատմամբ խտրականությանը, իսկ մյուս կողմից՝ ծայրահեղ ազգայնական գաղափարների ակտիվացմանը։ Մենք հիշում ենք նաև Կարմիր բանակի գերեվարված զինվորների ողբերգական ճակատագիրը, որոնց զգալի մասը զոհվեց լեհական ճամբարներում»,- նշել է նա:
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է փաստաթղթավորված պատմական փաստերի հիման վրա հավասարակշռված, օբյեկտիվ վերլուծություն ռուս, բելառուսական, ուկրաինացի, լիտվացի և լեհ ժողովուրդների դարավոր հարաբերությունների վրա»,- շեշտեց Պուտինը:
Նրա խոսքերով՝ ներկայիս ցուցահանդեսը ևս մեկ քայլ է անցյալի բարդ էջ շրջելը հնարավոր դարձնելու ուղղությամբ, «որպեսզի մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները դիտավորյալ աղավաղման և շահարկման առարկա չդառնան և պետությունները չբաժանեն»:
Ցուցահանդեսին ներկայացված փաստաթղթերի մեծ փաթեթը թույլ է տալիս անկողմնակալ կերպով նայել պատմական անցյալի իրադարձություններին, հրաժարվել դրանց քաղաքականացումից՝ գնահատելով դրանք որոշակի դարաշրջանի համատեքստում:
Այցելուների ուշադրությանն է ներկայացվել պատմական փաստաթղթերի լայն բազա՝ Ռուսաստանի հասարակական-քաղաքական պատմության պետական արխիվից, Ռուսաստանի պետական ռազմական արխիվից, Ռուսաստանի Դաշնության պետական արխիվից, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական արխիվից և այլ դաշնային արխիվներից, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության և Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատմական և վավերագրական դեպարտամենտից, Ռուսաստանի Դաշնության նախագահի արխիվից, Բելառուսի պետական արխիվներից:
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...