«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ

20:40 17.03.2021

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել է: Անցյալ տարի ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ պետական աջակցություն, այս տարի աջակցության գումարը կկազմի շուրջ 104 միլիոն դրամ: Մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտի զարգացմամբ զբաղվող 4 մարզական կազմակերպություն («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ այս տարի նրանց ավելացել են Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիա

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի ֆեդերացիան գործում է 2014 թվականից: Ֆեդերացիայի նախագահը Կամո Դավթյանն է: 1995 թվականին աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով նա կորցրել է ձեռքերը, բայց նպատակասլացությունը և թենիսի նկատմամբ մեծ սերն օգնել են ռակետը բռնելու նոր տարբերակներ գտնել:

«Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո ներփակվելու, աշխարհից խռովելու և անդադար դժգոհելու ցանկություն չունեի, հակառակը՝ ամեն գնով փորձում էի շարունակել ապրել լիարժեք կյանքով և քանի որ մինչև պատահարը լավ թենիս էի խաղում, մտածեցի, որ նոր իրավիճակում կարող եմ ռակետը ձեռքիս կապել ու փորձել այդպես խաղալ։ Հիշում եմ՝ կինս շփոթմունքով արձագանքեց, անգամ մտածում էր, որ ամոթ է, բայց դա ինձ հետ չպահեց: Բնականաբար, դժվար էր, սակայն անդադար փորձերն ու մարզումներն արդյունք տվեցին։ Հետո Սյունիքի մարզում մարզական փառատոն անցկացվեց, ես էլ ռակետը ձեռքիս կապած մասնակցեցի թենիսի մրցումներին։ Աստիճանաբար սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ոչ միայն իմ մարզումներին, այլև մտածել Հայաստանում հաշմանդամային սպորտը զարգացնելու տարբերակների մասին»,- պատմում է Կամո Դավթյանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի ֆեդերացիա հիմնելու գաղափարն առաջացել է ընկերների հետ զրույցի ընթացքում. «Հերթական մարզական փառատոնից հետո ընկերներով զրուցում էինք, երբ Հմայակ Ավետիսյանը (Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ – խմբ.) առաջարկեց ֆեդերացիա բացել։ Բնականաբար, դրական արձագանքեցի, և Հմայակի ու Ալեքսանդր Դիարյանի (մարզիչ – խմբ.) հետ անցանք գործի։ 2014 թվականի օգոստոսին արդեն կար Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան»,- հիշում է Կամո Դավթյանը։

Առաջին մրցաշարերը ֆեդերացիան կազմակերպել է հիմնադիրների անձնական կապերի միջոցով: Տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանի մարզերում անցկացվել են առաջնություններ, գավաթային խաղարկություններ, ապա սկսել են մասնակցել նաև միջազգային մրցումների: Մրցաշարերի անցկացմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությամբ ֆեդերացիան հանրայինացրել է իր գործունեությունը՝ այդպիսով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելով մարզումներում։ Այժմ Հայաստանի տարբեր մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է շուրջ 40 մարզիկ։ Ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն այդ թվից դժգոհ չէ. «Պետք է հաշվի առնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարզաշխարհ բերելը հեշտ գործ չէ։ Հետևողականորեն աշխատում ենք մարզաձևի մասսայականացման, մասնակիցների ներգրավման ուղղությամբ։ Պարբերաբար մարզերում տեղեկացնում ենք մեր գործունեության, սպասվող մրցաշարերի մասին՝ նշելով, որ ցանկացողների համար իրենց համայնքում կփորձենք լուծել մարզումային պայմանների և մարզչի հարցը»։

Երկարատև սպասումներից և խնդիրները բացառապես անձնական միջոցներով լուծելուց հետո այս տարի Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան ընդգրկվել է պետական աջակցության ծրագրում: Կամո Դավթյանի խոսքով՝ այս որոշմանը երկար են սպասել և ամեն ինչ անելու են աջակցությունը շարունակական դարձնելու համար. «Սա շատ կարևոր քայլ է։ Կարծում եմ՝ տարիների ընթացքում կարողացանք համոզիչ լինել, ցույց տալ, որ առանց պետական աջակցության շատ դժվար է հաշմանդամային սպորտում լուրջ արդյունքներ գրանցել։ Շատ ուրախ ենք, որ վերջապես կա պետական աջակցություն։ Մեր կողմից կանենք հնարավոր ամեն բան՝ աջակցությունը շարունակական դարձնելու համար»։

Խոսելով անցած տարիների ընթացքում գրանցած հաջողությունների մասին՝ Կամո Դավթյանը նախ նշում է ֆեդերացիայի կայունանալու և հաշմանդամություն ունեցող անձանց սպորտ բերելու փաստը:

«Պետք է ստեղծվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան բացահայտելու և կիրառելու իրենց հմտությունները կյանքի բոլոր բնագավառներում։ Վստահեցնում եմ՝ անհնարին ոչինչ չկա, և բոլոր դժվարությունները հաղթահարելի են, պարզապես մեզանից յուրաքանչյուրը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի։ Մեր գործունեությունը ծառայում է այդ նպատակին»,- ընդգծում է Կ. Դավթյանը։

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս նա փաստում է, որ նախ պետք է վերականգնեն թենիսիստների մարզավիճակը: «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մարզումային և մրցումային դադարի պատճառով շատերը կորցրել են մարզավիճակը: Դա նկատելի էր վերջերս կայացած Հայաստանի առաջնության ժամանակ։ Աստիճանաբար պետք է պատրաստվեն նաև միջազգային մրցաշարերի ու Պարալիմպիկ խաղերին։ Բացի դրանից՝ այլ կարևոր նպատակ ունենք՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին ներգրավել ֆեդերացիայի աշխատանքներում»,- ասում է Կամո Դավթյանը և հավելում՝ այս տարիներին շատ դժվարություններ են հաղթահարել, եղած հարցերն էլ աստիճանաբար կլուծեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP