22:31 18.03.2021
Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար: Այս մասին հայտնում են հիմնադրամից։
Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետեւ ցամաքային ճանապարհով փոխադրվել Երեւան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաեւ հագուստ եւ հիգիենայի պարագաներ:
Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի եւ վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում եւ Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Այս աննախադեպ մոբիլիզացիան հնարավոր է դարձել ավելի քան 50 կազմակերպությունների և 100 նվիրատուների միասնության, համերաշխության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հավաքագրված բեռի առաջին խմբաքանակը՝ 70 տոննա, Հայաստան էր ուղարկվել նոյեմբերից հունվարի ամիսներին՝ հատուկ չվերթներով:
«Ազնավուր» հիմնադրամը համակարգում է բեռի նախնական պահեստավորումը եւ հետագա բաշխումը Հայաստանում: Նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար ամիսներին ուղարկված օգնության մի մասն ուղղակիորեն փոխանցվել է Հայաստանում բեռի վերջնական հասցեատեր կազմակերպություններին, մյուս մասն «Ազնավուր» հիմնադրամի կողմից բաժանվել է տուժած բնակչությանը: Մինչեւ օրս (2021 թ. մարտի 18) Հայաստանի եւ Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների եւ մասնավոր նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը 15.663 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ):
Նշենք, որ պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ հազարավոր ընտանիքների նպատակային օգնություն ցուցաբերելու համար: Հիմնադրամն արդեն հասցրել է Արցախում եւ Հայաստանում գտնվող` պատերազմից տուժած բնակչությանը տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ։ Մեծ կարեւորություն է տրվել նաեւ առողջապահության համակարգին թիրախային աջակցություն տրամարդելուն. մասնավորապես՝ 35 հիվանդանոցներ ստացել են բժշկական սարքավորումներ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 200+ վերականգնողական պարագաներ (անվասայլակներ, քայլակներ, հենակներ), 200+ բժշկական մահճակալ, 135.000 պաշտպանիչ դիմակ (K95), ինչպես նաեւ առաջին բժշկական օգնության 1000 փաթեթ՝ քաղաքացիական անվտանգության ապահովման համար:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...