12:22 04.07.2018
«Երևան» հիմնադրամում քննությունն ընթանում է: Այս մասին հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ առավել մանրամասն տեղեկությունները հայտնի կլինեն ավելի ուշ: Նա հերքեց տարածված տեղեկությունները, թե խուզարկություն է կատարվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը:
Քաղաքապետի անվան հետ կապվող գույքի յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններին, հրապարակված տեսանյութին անդրադառնալով՝ Վանեցյանն ասաց, որ քննության ընթացքում «Երևան» հիմնադրամի հետ կապված այդ երևույթներն էլ են ուսումնասիրվում, եթե լինեն խախտումներ, գնահատականը կտրվի: Նա հայտնեց, որ Տարոն Մարգարյանին դեռ հարցաքննության չեն հրավիրել: Հարցին՝ տեղյա՞կ է՝ որտեղ է այժմ Երևանի քաղաքապետը, Վանեցյանը պատասխանեց.
«Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում է, դա միանշանակ է, իսկ թե որտեղ է գտնվում, ճիշտն ասած չգիտեմ»:
10:00 03.05.2025
Reuters. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմՄիացյալ Նահանգները պատրաստել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters- ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ բանկային և էներգետիկ ոլորտներում։ Ինչպես նշում է գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
09:35 03.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:09 03.05.2025
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը որպես Հռոմի պապԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Truth Social-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է որպես Հռոմի պապ։ Ավելի վաղ Թրամփը կատակել էր, որ պատրաստ է դառնալ Հռոմի նոր պապ։ Պատկերում նա նստած է ոսկեզօծ գահին, հագած սպիտակ շարֆ, գլխին միտրա և կրծքին մեծ ոսկե խաչ։ Աջ ձեռքի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատի վրա կարելի […] ...
08:30 03.05.2025
Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերիՄայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...