20:48 26.03.2021
Ժնևում փետրվարի 22-ից մարտի 24-ը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության։
COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց ձևաչափով՝ ՄԻԽ բանաձևերն ընդունելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացրել են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանութունից։
Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Իր ելույթում նախարար Այվազյանն անդրադարձավ ՄԻԽ անդամակցության առաջին տարում Հայաստանի գործունեությանը, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման, մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում սկզբունքային աշխատանքն ու դիրքորոշումները: Ներկայացվեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, այդ թվում Թուրքիայի օժանդակությամբ օտարերկրյա ահաբեկիչների ներգրավումը: Նախարարը շեշտեց նաև զինադադարից հետո շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման և միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների մասին: Շեշտվեց արդարության համար պայքարող Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՄԻԽ 46-րդ նստաշրջանի օրակարգում էին ռասիզմի և այլատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման և մի շարք այլ հարցեր: Քննարկվել են նաև կրոնական ազատությունների, մշակութային, բնապահպանական իրավունքների խնդիրները՝ COVID-19 համավարակի համատեքստում: Մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրվել են առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Փետրվարի 26-ին ՄԻԽ օրակարգի 2-րդ կետի ներքո Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Միշել Բաչելետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մասնավորապես հայտնելով, որ ինքը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի իր գրասենյակը հնարավորություն ստանա մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է հետաքննվեն, մեղավորները պատժվեն, իսկ տուժածները փոխհատուցում ստանան։ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նաև շեշտեց, որ բոլոր գերեվարված անձիք, պետք է պաշտպանվեն միջազգային իրավունքի համաձայն և արժանանան մարդկային վերաբերմունքի:
Միշել Բաչելետի հայտարարությանը հաջորդած ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանը և մի շարք այլ երկրներ բարձրացրել ենն Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորական և քաղաքակացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցը։ «Խնդրին անդրադարձել է Պորտուգալիայի ներկայացուցիչը, որը խոսել է Եվրոպական Միության անդամ քսանյոթ պետությունների, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լիխտենշտեյնի և Հայաստանի՝ ընդհանուր առմամբ 34 երկրի անունից։ Գերիների իրավունքների պաշտպանության խնդրին առանձին անդրադարձ կատարեցին նաև մի շարք այլ երկրներ՝ ազգային կարգավիճակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից նաև հայտնում են, որ ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության, որոնք նվիրված էին մարդու իրավուքների պաշտպանության հրատապ խնդիրներին։
ՄԻԽ նստաշրջանի ժամանակ Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել 53 ելույթներով՝ ներկայացնելով մեր երկրի առաջնայնությունները մարդու իրավունքների խնդիրների շուրջ: ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում հայկական կողմից ներկայացվել են Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները: ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվել է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասով պարտավորությունների չկատարման, բնիկ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման, դեպի Արցախ միջազգային կառույցների մուտքը խոչընդոտելու, տեղահանված անձանց իրավունքները ոտնահարելու ադրբեջանական քաղաքականությունը և հայերի հանդեպ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունքն ու ատելության սերմանումը: Ներկայացվել են մանրամասներ Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության ու վարձկան ահաբեկիչների օգտագործման վերաբերյալ։ ՀՀ կողմից անդրադարձներ են կատարվել նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, իրավապաշտպանների հետապնդումների և սպանությունների, հայատյացության ծայրահեղ դրսևորումների վրա: Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների հարգման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա: Վերոնշյալ հարցերի շուրջ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԻԽ շրջանակներում տարածել է մի շարք հայտագրեր, տեղեկատվական նյութեր և զեկույցներ։
ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կկայանա 2021-ի հունիսին։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...