Կարեն Գիլոյանը բուհերի ներկայացուցիչների հետ քննարկել է ուսանողական սպորտի զարգացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Կարեն Գիլոյանը բուհերի ներկայացուցիչների հետ քննարկել է ուսանողական սպորտի զարգացումը

21:37 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարտի 26-ին ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու համար ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը կարևորել է հանդիպումը՝ համագործակցության պայմանով և թիմային աշխատանքով ոլորտում առկա խնդիրները լուծելու առումով. «Ամեն ինչ պետք է անենք, որ ուսանողական սպորտը ծառայի իր բուն նպատակին. այն յուրօրինակ ոստնակ է՝ ամբողջ կյանքի համար ճանապարհ հարթելու»:

Ըստ աղբյուրի՝ ներկաները քննարկման ընթացքում ներկայացրել են բուհերում ոլորտային խնդիրները, իրենց հուզող հարցերն ու փոխանակվել կարծիքներով: Շրջանառվող հիմնական թեմաներն էին՝ ուսհաստատություններում մասսայական ֆիզիկական դաստիարակության կազմակերպումը, «Ֆիզկուլտուրա» առարկային ժամաքանակի տրամադրումը, միջբուհական մրցումների ակտիվացումը, բուհ-ֆեդերացիա համագործակցության ընդլայնումը և այլն: Հատկապես կարևորվել է հաստատությունը լիցենզավորելիս հաշվի առնել ֆիզիկական կուլտուրա առարկայի ժամաքանակի հատկացման նախապայմանը:

ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնել են, որ, ընդգծելով մարզական միջոցառումների դերը, այդուհանդերձ, փոխնախարարն առանձնակի շեշտել է սպորտի խմբակների անհրաժեշտությունը բուհերում, ինչը, ըստ նրա, միանգամից մի քանի խնդիր է լուծում, և միայն մարզական միջոցառումներով սահմանափակվելը բավարար չէ:

Բուհերի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև շենքային պայմաններին և մարզադահլիճները գույքով համալրելու կարիքներին: Այդ ամենից զատ՝ քննարկվել է «Ֆիզկուլտուրա» առարկան կրեդիտային համակարգում ներգրավելու արդյունավետությունը, և արդեն իսկ այդ համակարգը ներդրած բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են, որ յուրաքանչյուր բուհի նպատակը պետք է լինի բարձրակարգ մասնագետ և առողջ քաղաքացի պատրաստելը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել չսահմանափակվել հնչած կարծիքներով և մեկշաբաթյա ժամկետում ձևակերպել առաջարկներն ու ներկայացնել նախարարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

12:11 09.06.2025

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

12:05 09.06.2025

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...

SHANTNEWS

12:00 09.06.2025

SHANTNEWS

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

11:50 09.06.2025

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

11:40 09.06.2025

Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

11:35 09.06.2025

Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստական

Ավելի քան 400,000 փախստական ​​է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...

BACK_TO_TOP