Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը

18:45 31.03.2021

Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը, որի միջոցով հնարավոր է գտնել քաղաքում  հայտնի ու անհայտ կոթողները, դրանց տեղակայման վայրերն  ու ամփոփ ինֆորմացիա հուշարձանի մասին։ Հեղինակը Համլետ Ղազարյանն է: Արդեն երկու տարի է՝ շրջում է քաղաքի բոլոր փողոցներով ու թաղամասերով, լուսանկարում  հայտնի ու անհայտ քանդակները, խաչքարերն ու տեսարժան վայրերը: Որոշակի բազա ունենալուց հետո որոշել է ստեղծել հուշարձանների էլեկտրոնային քարտեզ։

«Էս քարտեզը թույլ է տալիս ամբողջ քաղաքի պատկերն ունենալ, որպեսզի եկող զբոսաշրջիկները կարողանան ընտրելու ավելի լայն հնարավորություն ունենան՝  ուր գնան, ինչ տեսնեն՝ ըստ իրենց նախասիրությունների, և քաղաքն ավելի շատ ճանաչեն»,- SHANTNEW.am-ի հետ զրույցում նշել է Համլետ Ղազարյանը։

Գյումրիի նախկին մանվածքային ֆաբրիկայի տարածքում գտնվող խճանկարը էլեկտրոնային քարտեզի հեղինակը բացահայտել է իր շրջայցերից մեկի ժամանակ, լուսանկարել է և հստակ տեղորոշումով տեղադրել է օնլայն հարթակում: Խճանկարի հարևանությամբ է գտնվում Մեծ հայրենականում զոհված մանվածքային ֆաբրիկայի  աշխատակիցների հուշակոթողը:

Էլեկտրոնային քարտեզն ունի 10 շերտ, քանդակներից և հուշարձաններից բացի, քարտեզում ներառված են աղբյուրները, կիսանդրիները, հուշատախտակները, հուշասյուները, քանդակազարդ կամարներն ու հարթաքանդակները: Բոլոր բաժինները ներկայացված են գունային  շերտերով ու տարբերանշաններով:

Քարտեզի ամենամեծ բաժինը խաչքարերի հատվածն է՝  մոտ 120 խաչքարով: Դրանք տարբեր ժամանակահատվածներում  քաղաքի  թաղամասերում տեղադրված խաչքարեր են: Քաղաքի հատակագծի էլեկտրոնային պատկերում գունավոր նշումները արագ ավելանում են: Հեղինակի բացահայտումները շարունակելի են։

«400-ին մոտ օբյեկտներ եմ ես նշել քաղաքում։ Այս քարտեզը գալիս է ցույց տալու, որ իրոք մշակութային մայրաքաղաք է, որովհետև 400 հուշարձան մի փոքրիկ քաղաքում կենտրոնացված լինելը վկայում է, որ  այս առումով շատ զարգացած է»,- ասում է մտահղացման հեղինակը։

Հին ու նոր հուշարձանների բացահայտումներն առիթ են նաև հեղինակի համար ահազանգ ու մտահոգություն հնչեցնելու շատ գործերի քայքայման մասին։ Քաղաքի ծայրամասային թաղամասում, քայքայված ու քանդված Սավոյան փողոցին հարող հատվածում է գտնվում գյումրեցի  հայտնի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանի «Շինարարներ» հարթաքանդակը, որի պահպանության մասին առաջին  մտահոգությունը չէ, որ մասնագետները հայտնում են։

«Հարթաքանդակը նույնիսկ նկարելու հնարավորություն չկար, դիմացը ամբողջովին թփեր ու ծառեր էին։ Բարձիթողի վիճակում է գտնվում կոթողը, որոշ հատվածներ քանդված են, քարերն ընկել են, տարածքը անբարեկարգ, ցավոք, էդպիսի շատ հուշարձաններ կան մեր քաղաքում»,- ասում է Համլետ Ղազարյանը։

Անտեսված լինելուց և ոչնչացումից փրկել, հեղինակը հույս ունի, որ կօգնի իր էլեկտրոնային քարտեզը, եթե խնդիրը պատասխանատուների ուշադրությանն արժանանա։ Համլետն առաջիկայում ինտերնետային տիրույթում կտեղադրի նաև գյուղական համայնքների հետաքրքիր վայրերի էլեկտրոնային քարտեզները։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP