Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել

14:02 31.03.2021

Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձելու պահանջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Ինչպես հայտնի է, հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

2021 թվականի մարտի 26-ին Ն. Ավետիսյանը, ծանոթանալով Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին, պարզել է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը 12.03.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զարուհի Համազասպի Փոստանջյանի և խնդրել՝

1.Պարտավորեցնել Պատասխանող Զարուհի Փոստանջյանին հրապարակայնորեն հերքել տեսանյութի հատվածում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ կերպ.

տեղադրել հայտարարություն Պատասխանողի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես «Ես՝ Զարուհի Փոստանջյանս, զրպարտել եմ Նիկոլ Փաշինյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես․ «08.02.2021թ.-ին ես «Յութուբ» կայքի «asekose am» վերնագրով ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ արտահայտություններ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, գործակալ լինելու մեջ, և որ նրան նախորդ իշխանություններն են բերել, մտցրել խորհրդարան։ Հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Փաշինյանին»։

2. Պատասխանող Զարուհի Փոստանջյանից հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել երկու միլիոն ՀՀ դրամ՝ որպես տեսանյութի մեջ պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում։

Հայցադիմումը և կից փաստաթղթերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Ավետիսյանին են հանձնվել 17.03.2021թվականին:

Նկատի ունենալով, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, հետևաբար՝ այն պետք է ընդունել վարույթ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով՝ դատավորը որոշել է Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Զարուհի Համազասպի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, ընդունել վարույթ:

Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

BACK_TO_TOP