16:24 01.04.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քաղաքական այս ուժի շտաբը, սակայն, դեռ չի ձևավորվել։
Մարուքյանը ասել է, որ դեռ ցուցակ չեն կազմել, բայց հանդիպումներ այս փուլում ունենում են։ Իսկ դաշինքով, թե առանձին մասնակցելու վերաբերյալ որոշում ընդհանրապես չունեն, փոխարենը հստակ որոշված է` Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի վարչապետ լինելու դեպքում կոալիցիա չեն կազմի։
Անդրադառնալով ռեյտինգային համակարգի վերացմանը՝ ԼՀԿ ղեկավարն ասել է․
«Ինչ է ուզում անել իշխանությունը. իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո ֆրակցիայից 5 մարդ դուրս եկավ, մեծ մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրված մարդիկ էին, ովքեր ունեն շրջապատ, շրջապատում իրենց հարգում-սիրում են, գնում են համայնքներ, որտեղից ընտրվել են, և մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր ունեն: Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, վարչապետը նշանակում է պատգամավորներ՝ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին, մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում մենք պետք է ընտրեինք խորհրդարան, խորհրդարանը ընտրեր վարչապետ: Այսինքն՝ իրենք հակառակ ճանապարհով են գնում: Ինչո՞ւ են սա անում, որ վաղը Ստեփանակերտն էլ հանձնե՞ն, մի մարդ դուրս չգա իրենց ֆրակցիայից, բոլորը լուռ ու մունջ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին»։
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...