20:47 26.01.2018
Հայաստան-Գերմանիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, ինչը նախատեսում է ավելի խորացված ծրագրեր արդեն Հայաստանի հյուսիսում: Այս մասին Գյումրիում հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ փաստելով, որ այս ամենին կնպաստի Հայաստանի հյուսիսում նորաբաց հյուպատոսարանը:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է գործունեությունը նաև մարզերում: Այդ գործունեությունը վերաբերում է զարգացման քաղաքականության ոլորտին, տնտեսական կապերի աշխուժացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը մարզերում:
Մինչ այս հյուսիսային շրջաններում չունեինք Գերմանիայի պաշտոնական ներկայացուցչություն, որը կարող էր ստանձնել այս գործունեությունը, բայց ունենք շատ ծրագրեր ու նախագծեր, որոնք իրականացրել ու հետագայում էլ իրականացնելու ենք՝ ընդլայնելով դրանք Հայաստանի տարբեր մարզերում: Չափազանց շատ համագործակցային հնարավորություններ կան ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մարզերում»,- նշեց դեսպանը՝ կարևորելով այսուհետ Շիրակում ու Լոռիում Գերմանիայի ներկայացուցիչ ունենալու հանգամանքը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում մինչ այս ևս Գերմանիայի կառավարության կողմից տարբեր ծրագրեր իրականացվել են հատկապես համայնքային զարգացման ոլորտում՝ տարբեր վայրերում բացվելով գրասենյակներ: Իրականացվում են նաև ծրագրեր Գերմանիայի համագործակցության՝ GIZ, ինչպես նաև գերմանական վերականգնման KFW բանկի կողմից՝ հատկապես բնապահպանության ոլորտում, նմանատիպ ծրագիր իրականացվում է ինչպես Արփա լճի տարածքում, այնպես էլ Հայաստան-Վրաստան անդրսահմանային գոտում:
Գերմանիայի դեսպանությունը ժամանակ առ ժամանակ աջակցություն է ցուցաբերում նաև գործող ոչ կառավարական՝ հասարակական կառույցներին: Իրականացվող ծրագրերից է նաև Կապսի ջրամբարի վերականգնումն ու ոռոգման համակարգի ստեղծումը, բայց հյուպատոսության շնորհիվ այս ծրագրերը կընդլայնվեն, վստահեցնում է դեսպանը:
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...
15:57 30.04.2025
Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...
15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...
15:44 30.04.2025
Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...
15:40 30.04.2025
Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...