17:56 08.04.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր:
«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ:
Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, որն ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը, մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
12:35 10.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններինԻրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...
12:23 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ ՌաշիդինՖրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...
12:20 10.06.2025
Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...
12:09 10.06.2025
2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքինՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...
11:55 10.06.2025
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...