ՊՆ-ի մուտքերը բացված են․ անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները դուրս եկան հանդիպումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+16.09 oC

ՊՆ-ի մուտքերը բացված են․ անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները դուրս եկան հանդիպումից

21:48 09.04.2021

Շուրջ 4 ժամ ՊՆ-ում հանդիպման մասնակցելուց հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները բացել են նախարարության մուտքերը և այնտեղ մնացած աշխատակիցները կարողացել են դուրս գալ։

Հիշեցնենք, որ երեկվանից լարված իրավիճակ էր Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Ցուցարարները փակել էին շենքի մուտքերը և պահանջել էին հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Նրանց նախ առաջարկվել էր 10 հոգանոց խմբերով հերթով ներս մտնել և ուղղել իրենց հարցերը, սակայն առաջարկը ծնողները մերժել էին։

Նրանք պահանջել էին, որ այդ պաշտոնյաները իրենց մոտենան։  Կեսօրին մոտ զինծառայողների հարազատները սկսել են ցնցել նախարարության շենքի մուտքի ճաղավանդակը,  ինչի հետևանքով պոկվել է ճաղավանդակի մի մասը: Ոստիկանական ուժերը պատ են կազմել և թույլ չեն տվել, որ մյուս ծնողները ևս մոտենան մուտքին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, նա բանակցել է բողոքի ակցիա իրականացնողների հետ, այնուհետ մտել է նախարարություն, նորից դուրս եկել, զրուցել ծնողների հետ ու դարձյալ հետ է գնացել։

Ավելի ուշ ծնողներից մեկը տեղեկացրել է, որ նախարարությունից փոխանցել են, որ կարող են հիսուն հոգու ընդունել՝ պայմանով, որ բացեն ճանապարհները։ Ակցիայի մասնակիցները ներս են մտել, բայց շենքի մուտքերը չեն բացել։ Հանդիպումից հետո զինծառայողների հարազատները կիսվել են իրենց տպավորությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

10:58 17.05.2024

Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։ ...

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:05 16.05.2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։ ...

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

21:57 16.05.2024

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ ...

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:50 16.05.2024

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ […] ...

BACK_TO_TOP