15:05 05.07.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հուլիսի 5-ին հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ներկայացրեց քննարկման որոշ արդյունքներ: Նա հիշեցրեց՝ նախորդ նիստում ևս մի շարք որոշումներ են ընդունվել, այն է՝ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններում իրատեսական չէ, որովհետև կառավարության ծրագրով սահմանված ժամկետում հնարավոր չի լինի պատշաճ կերպով նախապատրաստվել: Նշվել է նաև, որ մատների թանաքոտման մեխանիզմը՝ թե՛ գունավոր, թե՛ անգույն թանաքով, նույնպես պարունակում է ռիսկեր, որոնք հիմք տվեցին, որ հանձնաժողովը մերժի այդ առաջարկը: Հանձնաժողովը մերժել է նաև ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը:
«Ուզում եմ ընդգծել՝ այս մեխանիզմները կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին, բայց 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված դիտորդական առաքելությունների զեկույցներում դուք չեք գտնի բարձրացված լուրջ խնդիրների ցանկում կրկնաքվեարկությունների խնդիրը: Թեև հանձնաժողովը դեռ քննարկում է դրա կանխման լրացուցչիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունները, բայց դրա նպատակը ոչ թե կրկնաքվեարկությունների թիվը նվազեցնելն է, որովհետև դրանք կարծես անցյալում են, այլ հանրությանը լրացուցիչ վստահության հիմքեր տալն է, որ քաղաքացին էլ ավելի վստահ լինի, որ իր քվեն տեղ է հասնում»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ ի՞նչ է լինելու, Իոաննիսյանը տեղեկացրեց, որ մատնահետքերի հետ կապված այն մեխանիզմը, որ կա, որ եղել է 2017-ին, մնալու է: Նա հայտնեց, որ ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ հանձնաժողովը որոշել է սահմանել փոփոխություններ, համաձայն որոնց՝ ցուցակից կհանվեն անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող անձինք: Իոաննիսյանը մասնավորեցրեց՝ խոսքը մոտ 198 հազար մարդու մասին է:
«Վստահ ենք, որ դրա 98 տոկոսից ավելին վաղուց ՀՀ-ում չի գտնվում: Հանրային արշավներ կիրականացվեն, որ մարդիկ, ովքեր Հայաստանում են, բայց չունեն վավեր անձնագիր, գնան և 1000 դրամով անձնագիր ստանան: Սրանով կլուծենք նաև այն խնդիրը, որ մարդիկ նոր անձնագիր կունենան և ընտրության չեն գա հին անձնագրերով, որոնք համակարգի համար խնդիր են լինում»,- ասաց նա:
Իոաննիսյանը նշեց, որ հանձնաժողովը քննարկել է նաև մի տարբերակ, որ քվեարկությանը մասնակցած անձանց տվյալները փոխանցվեն ԱԱԾ-ին, վերջինս պատասխանի՝ արդյո՞ք այս անձանց մեջ կան մարդիկ, ովքեր ՀՀ-ում են, բայց որոշ աշխատանքներից հետո եկել են այն եզրակացության, որ այս փոփոխությունն իր մեջ պարունակում է ռիսկեր՝ ԱԱԾ-ի հետ կապ չունեցող և օբյեկտիվ ռիսկեր:
10:00 03.05.2025
Reuters. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմՄիացյալ Նահանգները պատրաստել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters- ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ բանկային և էներգետիկ ոլորտներում։ Ինչպես նշում է գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
09:35 03.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:09 03.05.2025
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը որպես Հռոմի պապԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Truth Social-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է որպես Հռոմի պապ։ Ավելի վաղ Թրամփը կատակել էր, որ պատրաստ է դառնալ Հռոմի նոր պապ։ Պատկերում նա նստած է ոսկեզօծ գահին, հագած սպիտակ շարֆ, գլխին միտրա և կրծքին մեծ ոսկե խաչ։ Աջ ձեռքի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատի վրա կարելի […] ...
08:30 03.05.2025
Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերիՄայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...