ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին. Շոյգու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին. Շոյգու

23:50 13.04.2021

ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայողներ և 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա կկենտրոնացնի Ռուսաստանի սահմանների մոտ` հիմնականում Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:

Շոյգուն ասել է նաև,որ այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվում են Եվրոպա:

«Եվրոպայում կա զորքերի տեղաշարժ դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են մերձսևծովյան և Բալթյան տարածաշրջաններում»,- նշել է նախարարը:

«Ամեն տարի Եվրոպայում դաշինքն իրականացնում է մինչև 40 հիմնական գործառնական վարժանքներ, որոնք ունեն հստակ հակառուսական ուղղվածություն: Այս տարվա գարնանը ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերը սկսեցին վերջին 30 տարվա ընթացքում ամենազանգվածային’ Defender Europe 2021 զորավարժությունները»,- ընդգծել է Շոյգուն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները

16:05 01.07.2025

Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը: Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը

16:00 01.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման, […] ...

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

15:55 01.07.2025

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 28-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 59-ամյա մի տղամարդ: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

15:51 01.07.2025

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:  Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […] ...

Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

15:49 01.07.2025

Ուղևորի հեռախոսը գողացած վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի […] ...

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

15:45 01.07.2025

Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները:  «VAZ» և «Opel Astra» […] ...

BACK_TO_TOP