Բազմազավակ ընտանիքների համար առաջարկվում են բնակարանային աջակցության տարբերակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Բազմազավակ ընտանիքների համար առաջարկվում են բնակարանային աջակցության տարբերակներ

16:46 14.04.2021

Հայաստանում բազամազավակ ընտանիքների համար սահմանվելու են բնակարանային աջակցության տարբերակներ: Առաջարկությունները բխում են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծից, սակայն առանձին միջոցառումների տեսքով են լինելու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ:

«Դեռևս քննարկվում է, թե կոնկրետ որ տարբերակները կլինեն առավել արդյունավետ: Ասեմ, որ երկու տեսակ է առանձնացվում: Մեկն այն է, որ բնակարանների գնման վկայագիր լինի կամ կառուցապատում, երկրորդն այն է, որ 8 և ավելի երեխաներ ունեցողներին կոնկրետ բնակարաններ հատկացվեն»,- ասաց Արտակ Մարկոսյանը: Քննարկումները շարունակվում են, մոտ ապագայում կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ տարբերակների հետ կապված:

Արտակ Մարկոսյանի խոսքով` կյանքը շատ դինամիկ է դարձել, և կանայք ավելի շատ են ներգրավվում աշխատանքի շուկայում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես իրենք պետք է համատեղեն երեխայի խնամքն ու աշխատանքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ աշխատող կնոջ համար շատ կարևոր է, որ գործի վերադառնալու պարագայում երեխայի խնամքի խնդիրը լուծվի: Դրա համար առաջարկվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, եթե կարիքը լինի, երեխաները մնան մինչև ժամը 19:00-ն: Այդտեղ կարող է կիրառվել նաև համավճարի սկզբունքը:

«Խելամիտ չափով վարձավճար սահմանելու դեպքում, կարծում եմ, աշխատող ծնողների համար ձեռնտու կլինի: Հանգիստ կկարողանա երեխային թողնել մինչև ժամը յոթը»,- ասաց նա:

Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից է «Դայակ` պետության աջակցությամբ» ծրագիրը, որին կարող են դիմել միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

12:41 21.06.2025

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...

Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներին

12:35 21.06.2025

Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներին

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

12:20 21.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

12:07 21.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...

SHANTNEWS

12:00 21.06.2025

SHANTNEWS

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

11:59 21.06.2025

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...

BACK_TO_TOP