Հայտնի մրցավարը ամուսնացել է իր ոչ պակաս հայտնի գործընկերուհու հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Հայտնի մրցավարը ամուսնացել է իր ոչ պակաս հայտնի գործընկերուհու հետ

15:59 15.04.2021

Ֆուտբոլի մրցավար Հովարդ Ուեբն ամուսնացել է գերմանացի գործընկեր Բիբիանա Շտայնհաուսի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Մենք աներևակայելի երջանիկ ենք»,- խոստովանել է Բիբիանան:

2003-ից 2014 թվականներին Ուեբը աշխատում էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: 2005-ին անգլիացի մրցավարը ընդգրկվել էր FIFA-ի մրցավարների ցուցակում: Ուեբը մասնակցել է 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին և սպասարկել է Չեմպիոնների լիգայի 2009/10 թվականների եզրափակիչ «Բավարիա»–«Ինտեր» խաղը:

Շտայնհաուսը դարձավ առաջին կին մրցավարը, որին վստահվեց սպասարկել հանդիպում եվրոպական բարձրակարգ առաջնություններից մեկում՝ Բունդեսլիգայում: Բիբիանան ավարտել է մրցավարի կարիերան 2020 թվականին, բայց շարունակում է աշխատել VAR-ում:

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով հարսանիքը տեղի է ունեցել առանց հյուրերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

11:45 10.06.2025

Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

11:35 10.06.2025

ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է

Գազայի հատվածում դպրոցական և համալսարանական շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով։ «Հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը վնասել կամ ոչնչացրել է Գազայի դպրոցների և համալսարանների շենքերի ավելի քան 90%-ը՝ ավիահարվածների, […] ...

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

11:27 10.06.2025

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս, Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:18 10.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

11:10 10.06.2025

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...

Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում

11:00 10.06.2025

Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում

Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...

BACK_TO_TOP