«Վրացական երազանքը» ստորագրում է ԵՄ միջնորդի առաջարկած փաստաթուղթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

«Վրացական երազանքը» ստորագրում է ԵՄ միջնորդի առաջարկած փաստաթուղթը

10:46 17.04.2021

«Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի մասին է, հայտնում է 1tve.ge-ն։ Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

«Ինչպես գիտեք, այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ է: Վրաստանը պայքարում է համաճարակի և դրա պատճառած տնտեսական և սոցիալական խնդիրների դեմ: Տարածաշրջանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Նման ժամանակներում մենք կարծում ենք, որ ամբողջ երկիրը պետք է համախմբվի ընդհանուր մարտահրավերների շուրջ, և քաղաքական գործիչները պետք է իրենց ժամանակը ծախսեն ոչ թե իրենց նեղ կուսակցական շահերի համար պայքարելու, այլ համատեղ ջանքերով երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու վրա:

Ցավոք, այսօր Վրաստանում այլ իրողություն է ստեղծված: Ակնհայտ է, որ առանձին կուսակցությունների և քաղաքական գործիչների համար իրենց կուսակցական շահերը կարևոր են պետության և ժողովրդի շահերից:․․․Այսօր «Վրացական երազանքը» հրապարակավ ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը, որը ներկայացնում է նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

Երկխոսության վերջին հանդիպմանը մենք պատրաստակամություն հայտնեցինք ստորագրել փաստաթուղթը, որի մասին բազմաթիվ ընդդիմադիրներ նշում էին իրենց մեկնաբանություններում, սակայն մենք դեռ չենք ստորագրել, քանի որ ակնկալում էինք քայլեր՝ հանդիպելու ընդդիմության հետ: Պետք է ընդգծել, որ ԵՄ-ն այս փաստաթղթում չի ներառել արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խորհրդարանական ընտրությունների և խորհրդարանի օրինականության եւս մեկ հստակ հաստատում է: Վերահաստատվեց, որ ընդդիմության կողմից ընտրակեղծիքների վերաբերյալ արված մեղադրանքները չի կիսում միջազգային հանրությունը:

ԵՄ հովանավորությամբ փաստաթղթի ստորագրումը վրաց հասարակության և միջազգային գործընկերների նկատմամբ մեր բարձր պատասխանատվության դրսևորում է: Հիմա հերթը ընդդիմությանն է: Նրանք ևս մեկ հնարավորություն ունեն ապացուցելու, որ պետության շահերը վեր են դասում իրենց կուսակցական շահերից»,-ասել է Արչիլ Թալակվաձեն:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին փաստաթուղթը առաջարկել էր մարտի 31-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

23:52 16.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

BACK_TO_TOP