19:58 21.04.2021
Այս տարի առաջին անգամ ապրիլի 23-ը Հայաստանում կնշվի որպես անասնաբույժի օր: Մասնագիտական տոն սահմանելը առիթ էր հանդիսացել մարզի անասնաբույժների հետ հանդիպման։ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել են ոլորտում սպասվող փոփոխություններին, խոսել խնդիրներից և դրանց կարգավորմանն ուղղված քայլերից։
Մարզի անասնաբույժները բարձրացրին աշխատանքային պայմանագրերի կարգավորումների հարցը։ Իսկ խնդիրը վերաբերում էր հետևյալին՝ այդ պայմանագրերով հիմա իրենք համարվում են միայն վակցինացիա կատարողնե՞ր, թե՞ անասնաբույժներ են:
«Պայմանագիր է կնքվում և պայմանագրի հիման վրա ծառայություններ են մատուցվում, որի մեջ մտնում են պատվաստումները և արյան նմուշառումը։ Ոչ մեկ ձեզ չի արգելում կենդանիներին բուժել, ձեր գյուղացուց գումար վերցնել, դա ձեր աշխատանքն է ու ձեր աշխատանքի համար դուք պետք է վարձատրվեք»,– պարզաբանեց ՍԱՏՄ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Բայց առաջիկայում պետության հետ կնքած պայմանագրի շրջանակներից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան էկոնոմիկայի նախարարությունից տրամադրված լիցենզիա:
«Էդ ծառայությունները պետք է լիցենզավորվեն, այսինքն՝ դուք պետք է ունենաք ոչ միայն դիպլոմ, այլ նաև լիցենզիա՝ ինչպես ամբողջ աշխարհում է։ Միայն դիպլոմը բավարար չէ այդպիսի ծառայություններ մատուցելու և մասնավոր գործունեությամբ զբաղվելու համար։ Դուք կարող է ունենաք դիպլոմ, բայց համապատասխան գիտելիքներ չունենաք»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Լիցենզավորումը նաև թույլ կտա վարձատրության առավելություններ ունենալ։ Անասնաբույժների աշխատավարձը վերջին մեկուկես տարվա ընթացքում բարձրացել է, նախկին 120 դրամի փոխարեն, այժմ մեկ կենդանու վակցինացիայի համար անասնաբույժին վճարում են 170 դրամ: Բայց այն ամենամսյա աշխատավարձ չէ, այն սեզոնային աշխատանք է, որը ստաժ չի համարվում:
Անասնաբույժների դժգոհությունները միայն վճարման կարգից ու ստաժի բացակայությունից չէին։ Պատվաստումների ընթացքում միշտ բախվում են բուժսարքավորումների ու ներարկիչների դեֆիցիտի։ Իսկ մյուս կարևոր խնդիրը կենդանիների շրջանում հանդիպող հիվանդություններին էր վերաբերում։
Մարզում խոշոր եղջերավորների մոտ հաճախակի են գրանցվում բրուցելոզ հիվանդության դեպքեր, տարածումը կանխելու համար չկա պատվաստանյութ։ Պատասխանատուները պայքարի արդյունավետ ու միակ տարբերակը համարում են կենդանիների համարակալումն ու հաշվառումը, որով հնարավոր կլինի բացահայտել հիվանդ կենդանիների տեղաշարժն ու վաճառքը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...