Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին

23:38 22.04.2021

Վերջին օրերին կրկին սկսել են լուրեր տարածվել, որ Արցախի ու Սյունիքի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում:

Բանը հասել է այնտեղ, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Ընդ որում, տանը եղել են բնակիչներ, այդ թվում երկու մանկահասակ երեխա:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն՝ խստորեն դատապարտելով «հակառակորդի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձեւավորել ԱՀ քաղաքացիների շրջանում եւ տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը»։

Հիշեցնենք, որ այս կրակոցներին նախորդել էին հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը եւ այլն:

Որքանո՞վ այս գործողությունները կապ ունեն ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ, ինչպե՞ս են այս միջադեպերը հնարավոր դառնում խաղաղապահների ներկայութմաբ՝ թեմայի շուրջ Armtimes.com-ը զրուցել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

 -Պարոն Բաբայան, խնդրում եմ նախ ասել, թե այս պահին ինչ իրավիճակ է, կրակոցներն ինչ ինտենսիվություն ունեն:

-Հիմա իրավիճակը կայուն է ընդհանուր առմամբ, խուճապ չկա, որեւէ պատերազմին բնորոշ իրավիճակ չկա, բայց հակառակորդը ամեն անգամ դիմում է նորանոր սադրանքների, կրակում է: Մենք պարզապես պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք, որ նման ոճը լինելու է բնորոշ հակառակորդին: Լայնածավալ պատերազմ  նա ի վիճակի չէ սկսելու՝ հատկապես հաշվի առնելով, որ այստեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը եւ ցանկացած հարձակում Արցախի վրա կլինի ոչ այնքան հարձակում Արցախի վրա, ինչքան Ռուսաստանի դեմ հարձակում եւ հետեւաբար ավելի լայն տարածաշրջանում արկածախնդրություն:

– Կխուսափի՞ դրանից հակառակորդը:

– Կխուսափեն, իմ կարծիքով, այս պահի դրությամբ 100 տոկոսով: Բայց եթե լինեն այլ տարածաշրջանային զարգացումներ, լարվածության այլ օջախներ, որտեղ ներգրավված կլինի Ռուսաստանը՝ հնարավոր է: Դրա համար, ինչքան կայուն լինի Ռուսաստանը, այնքան ավելի կայուն է լինելու նաեւ տարածաշրջանում, մեր պարագայում՝ արցախաադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը:

– Իսկ ո՞րն է Ադրբեջանի նպատակը, եթե համարում եք, որ լայնածավալ գործողությունների այս պահին ունակ չեն:

– Նպատակը այն է, որ հայաթափվի Արցախը: Տեսնում են, որ լայնածավալ պատերազմով այդ հարցը չլուծվեց, այսպիսի էժանագին ձեւով են փորձում հասնել մեծ նպատակների: Որովհետեւ կրակոցներ, քարկոծություն…իրենք մտածում են, որ դա մարդկանց մոտ կարող է հուսահատություն, վհատություն առաջացնել, մարդիկ չեն ուզենա ապրել Արցախում, որ այն մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ կամ գալ Արցախ, չեն գա:  Արտագաղթ են ուզում Արցախում անել, եւ բացի դրանից, հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խարխլել:

– Եթե անկեղծ լինենք, այնուամենայնիվ կան մարդիկ, որոնց վրա այդ ձեր նշած էժան քայլերը ազդում են հոգեբանորեն: Եվ մենք տեսնում ենք այդպիսի գրառումնե (քիչ, բայց կան դրանք), թե՝ հետո էլ ասում եք վերադարձեք Արցախ, ինչպե՞ս վերադառնանք: Կարելի՞ է ասել, որ հակառակորդն այնուամենայնիվ որոշ չափով հասնում է իր նպատակին:

– Այո՛, որոշ չափով հասնում են, բայց մենք մի բան էլ պետք է հասկանանք, որ երբեմն հայ օգտատերերի անուններով աշխատում են ադրբեջանցիներն ու թուրքերը: Բայց բնական է, որ որոշ մարդկանց մոտ դա կարող է  ադպիսի տրամադրություններ առաջացնել: Մենք պետք է մեր իմունային համակարգը ուժեղացնենք եւ երբեւիցե թույլ չտանք, որ այդ սադրանքները իշխեն մեր հոգիներում եւ մտքերում:

– Մեր կողմից լինո՞ւմ են համարժեք պատասխաններ կամ պե՞տք է, որ լինեն:

– Մեր պատասխանը մեկն է, այդ սադրանքներից չվհատվել, ուժեղանալ, հաղթահարել այդ ծանրագույն վիճակը, որ ստեղծվել է, եւ սա կլինի լավագույն պատասխանը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ կարող է ընդմիշտ հասնել այս կամ այն նպատակին, ինքը չարաչար սխալվում է, տվյալ դեպքում  նույն Ադրբեջանը: Եթե մենք ճիշտ դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ավելի ուժեղ ենք դուրս գալու, իսկ եթե ավելի ուժեղ ենք դուրս գալու, հետեւաբար սա կունենա նաեւ իր հետեւանքները:

– Դուք նշեցիք, որ խաղաղապահների այդտեղ լինելը կաշկանդում է որոշ չափով՝ ավելի լայնածավալ գործողություններ չանելու համար, իսկ այս փոքր սադրանքների դեպքում խաղաղապահների գոյությունը կանխիչ գործոն ինչո՞ւ չի հանդիսանում:

– Որովհետեւ բարդ է տվյալ դեպքում քայլերի դիմել. Ադրբեջանը հաշվարկ է կատարում, որ փոքր միջադեպի համար, որը կարելի է բարդել ինչ-որ մի խենթ մարդու վրա, ով պատերազմի ժամանակ իրենց ասած «հայկական ագրեսիայի հետեւանքով» կորցրել է բարեկամներին, դրա համար հո պատասխան չենք տալու: Այ սա է իրենց հաշվարկի հիմքը:

– Բայց ամեն այսպիսի սադրանքից հետո լինո՞ւմ է խոսակցություն խաղաղապահների հետ, նրանց ղեկավարի հետ:

– Իհարկե, անպայման:

– Կոնկրետ այս դեպքում ինչպե՞ս են մեկնաբանել Ստեփանակերտում բնակելի տան ուղղությամբ կրակոցները:

– Շատ մտահոգ են, այնպես չէ, որ դա անտեսում են, չի կարող էդպիսի բան լինել, բայց պետք է նաեւ հասկանալ ողջ նրբությունը: Իհարկե, համապատասխան քայլեր ձեռնարկվում են, ես չեմ կասկածում, բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ սա Ադրբեջանի գործելաոճն է եւ այդ երկիրը նման գործելաոճից չի հրաժարվելու:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ որ ասում եք համապատասխան քայլեր ձեռնարկվում են՝ ռազմակա՞ն, թե դիվանագիտական են այդ քայլերը:

– Բոլոր տեսակետներից, ինձ թվում է պետք է լինելու ավելի տեխնիկական հագեցվածությունը ուժեղացնել սահմանների երկայնքով, այլ քայլեր ձեռնարկել, զորք տեղակայել. դա ցույց կտա ժամանակը, բայց նման սադրանքերը չեն կարող անհետեւանք մնալ:

– Պարոն Բաբայան, եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապրիլի 24-ին ընդառաջ միշտ ակտիվացե՞լ են: Այսինքն կարելի՞ է սա որոշ չափով նաեւ պայմանավորել դրանով:

– Ինչ-որ տեղ՝ այո, իհարկե նման օրերին ավելի ընդգծված են իրենց քաղաքականությունը տանում,  բայց այդ ակտիվացումն ունի ռազմավարական նշանակություն: Այսինքն այդ ուղղությունը նրանք որդեգրել են, հետեւաբար տոն օրերը, հիշարժան օրերը, այսպիսի համազգային ողբի օրերը նրանք օգտագործում են:

– Խնդրում եմ ձեր կարծիքը նաեւ Սյունիքում տեղի ունեցողի մասին: Այսօր լուրեր են տարածել ադրբեջանական կողմից՝ իբր հայկական կողմը սադրանքներ է իրականացրել, գնդակոծել իրենց դիրքերը: Ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները Սյունիքում՝ մանավանդ որ խոսում են 101 տարի անց Զանգեզուր վերադառնալու մասին եւ այլն:

– Իհարկե իրենք սուտ են ասում, սա միանշանակ հայկական կողմից սադրանք չէր կարող լինել: Սակայն ես ուզում եմ խոսել այլ բանի մասին. դժբախտաբար մենք մեր պատմությունը լավ չգիտենք եւ սա ողբերգություն է մեզ համար: Սյունիքն ու Արցախն են ողնաշարը հայոց պետականության: Եվ այդ ողնաշարի խարխլումը, թուլացումը իհարկե ազդեցություն է ունենալու ողջ հայության վրա: Ադրբեջանը, դժբախտաբար, դա շատ լավ գիտի, իրենք մեր պատմությունը ավելի լավ են ուսումնասիրել, քան մենք ինքներս: Էլ չեմ ասում, որ պետք է շատ լավ ուսումնասիրենք նաեւ Ադրբեջանի պատմությունը: Դրա համար Սյունիքն ու Արցախը իրենց համար այն բանալին է, այն միջոցն է՝ ոչնչացնելու հայոց պետականությունը: Հիմա մենք տեսնում ենք ինչ վտանգված է հայոց պետականությունը Ղարաբաղյան պատերազմից հետո:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

17:30 25.07.2025

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...

Էրդողանը կառաջարկի Պուտինին և Թրամփին հանդիպել Ստամբուլում՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համար

17:19 25.07.2025

Էրդողանը կառաջարկի Պուտինին և Թրամփին հանդիպել Ստամբուլում՝ Ուկրաինայի հարցով բանակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է այս շաբաթ զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկել Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Էրդողանի հայտարարությունը մեջբերել է Hurriyet-ը։ Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս շաբաթ Չիրագանի պալատում տեղի են ունեցել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ։ Ռուսների հետ բանակցություններից առաջ ուկրաինական պատվիրակությունը […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը

17:10 25.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը

Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

17:09 25.07.2025

Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Ռուսաստանի Դաշնության վարչապետի հրամանագրով Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման պատճառները չեն նշվում։ Հնարավոր է, որ 75-ամյա Գուսմանի ազատման պատճառը կարող էր լինել նրա մասնակցությունը «Շուշիի գլոբալ մեդիա ֆորումին» հուլիսի 19-20-ը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այնտեղ նա գովեստի և հիացմունքի խոսքեր է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […] ...

Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

17:00 25.07.2025

Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցում կատարած գրառումով արձագանքել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի այն հայտարարությանը, թե «ավելի լավ է հրաժարվեմ գոտուց, քան այն պաշտպանեմ Արման Ծառուկյանի հետ մենամարտում»: «Քեզ չեմպիոն ես անվանում, բայց արդեն ելքեր ես փնտրում: Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն: Ամեն դեպքում այն իմն է»,- […] ...

Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին

16:47 25.07.2025

Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին

Իրանը ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներին, որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեխնիկական մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության […] ...

BACK_TO_TOP