12:16 23.04.2021
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որի, նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը որպես ցեղասպանություն: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ սենատոր Էդվարդ Մարքին ողջունում է Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, սակայն դա չեն արել:
«Արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները որպես ցեղասպանություն: Ես ողջունում եմ Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, բայց ոչ ոք չի կատարել խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության 106-րդ տարելիցին մոտենալիս, մենք ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, այլեւ պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է նրանց նկատմամբ իրագործված ոճրագործությունները»,-նշել է Էդվարդ Մարքին:
Սենատորն ընդգծել է, որ ինքը և իր գործընկերներից շատերը տարիներ շարունակ կոչ են անում Միացյալ Նահանգներին ճանաչել այն և հաստատապես դիրքավորել ԱՄՆ-ին պատմության արդար կողմում: Նրա խոսքով, «այլևս երբեք» արտահայտությանը համապատասխանելու ձգտման միակ միջոցը անցյալը ազնվորեն և բացահայտ կերպով ընդունելն է: Բայդենի վարչակազմը, ըստ սենատորի, իրավացիորեն մարդու իրավունքները դրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում, և այս քայլը կարևոր ուղերձ կլինի հղված ամբողջ աշխարհին, նրանց, որոնք կարծում են, թե կարող են առանց պատասխանատվություն կրելու կատարել հանցագործություններ:
«Ես շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքին `ճանաչման համար տասնամյակներ շարունակ մղած պայքարի համար, և ես կշարունակեմ նրանց կողքին լինել, քանի որ ձգտում ենք բուժել անցյալի վերքերը: Միասին մենք կարող ենք հաղորդել դրական լիցք, դնել ապագայի նկատմամբ հույսի հիմքեր մի երկրի` Հայաստանի համար, որին հարգում և պատվում են նրա դաշնակիցներն ու բարեկամները», -ասված է սենատոր Մարքիի ուղերձում:
2021 թ. մարտի 19-ին սենատոր Մարքին սենատոր Բոբ Մենենդեսի եւ 35 այլ սենատորների հետ միասին ստորրագրել էին մի նամակ, որով կոչ է արվում նախագահ Բայդենին դառնալ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:52 16.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...