15:20 23.04.2021
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին:
ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Մինչ այդ ամփոփվել են դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, ինչպես նաև շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի ու պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները: Ներկայումս ընթանում են տանիքի և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Ընթացքում են նաև ջրամատակարարման և օդափոխության համակարգի մոնտաժման, ինչպես նաև դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:
Նույն ծրագրի շրջանակում ԾԻԳ ներկայացուցիչները եղել են նաև Երևանի Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում, որը ևս հիմնանորոգվում է: Նրանք ուսումնասիրել են կատարված շինարարության որակը՝ արձանագրելով, որ իրականացվել են բոլոր մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման ու տեղակայման աշխատանքներ: ԾԻԳ ներկայացուցիչները փաստել են, որ կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ, անցկացվել են անհրաժեշտ կոմունիկացիաներ: Ընթացքի մեջ են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները: Նշենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը պահպանել է ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:
Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...