17:16 24.04.2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի արդարացի լուծման ճանապարհի վերջնակետը չէ ցեղասպանության զոհերի ժառանգների համար, նրանց պահանջը նախնիներին պատկանող ունեցվածքի նկատմամբ իրավունքների ճանաչումն է:86- ամյա Արաքսյա Դեմիրճյանը, որպես թանկ մասունք, պահում է մայրիկի 106 տարվա վաղեմության կտակը, որով նրան է փոխանցվել Արևմտյան Հայաստանի Հացիկ գյուղում եղած հարստությունը:
Փոքրիկ ու ժանգոտված թիթեղյա տուփի մեջ 106 տարվա վաղեմության փաստաթղթերը Արաքսյա Դեմիրճյանի տատի ու մայրիկի կտակն են:Մոր մահից հետո է գտել հագուստի գրպանից։Խունացած թղթերի վրա թուրքերենով ու ֆրանսերենով գրություններ են, որոնք Արևմտյան Հայաստանում թողած ժառանգության փաստացի վկայությունն են ։
«Պահում եմ ծնողներիս ժառանգությունը։ Էս թղթերը մերոնք են 100 տարի պահել, հիմա էլ ես եմ պահում։ Թղթերը եղել են այս տուփի մեջ, մամաս էր պահում ու միշտ ասում էր՝ Արաքս, էս տուփը չկորցնես,կգա ժամանակ, քեզ պետք կգա»,- պատմում է Արաքսյա տատը։
Տիկին Արաքսյան փաստաթղթերի թարգմանությամբ հետո է միայն պարզել, թե գերդաստանից մնացած ինչ ժառանգություն է թողնվել իրեն։ Կտակում նշված են սեփական տներ, խաղողի այգի, հողամասեր, գույք,կահ-կարասի: Ունեցվածքը մնացել է Արևմտյան Հայաստանի Հացիկ գյուղում:
Տատին ու մորը 1915 թվականի եղեռնագործությունից փրկել է քուրդ հարևաններից մեկը՝ մի կոտ ոսկու դիմաց: Գիշերով դուրս են եկել գյուղից և հասել Սիրիայի սահման: Ողջ են մնացել միայն գերդաստանի կանայք, տղամարդկանց թուրքերը սպանել են ։
Գյուղի քյոխվա պապի ունեցվածքը մայրն ու տատն արդեն Սիրիայի հայկական եկեղեցում գրանցում են փաստաթղթով ու հաստատում կնիքներով: Տարիներ անց տեղափոխվում են Հայաստան, հաստատվում են Գյումրիում՝ այն ժամանակ Լենինական քաղաքում:
Ավելի քան 30 տարի Արաքսյա տատը իրեն փոխանցված կտակը ներկայացրել է տարբեր կառույցների, եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։ Դիմումներին պատասխանը եղել է մեկը՝ ժառանգությունը կկարողանա ստանալ, երբ ցեղասպանությունը ճանաչեն աշխարհի գերտերություններն ու Թուրքիան:
Երեք տարի առաջ եղել է Թուրքիայում, փորձել է որոնել ու գտնել պապական գյուղն ու տունը, բայց չի համարձակվել: Թուրքիայում բնակվող ազգականը օգնել է հանդիպել թուրք փաստաբաններին, որոնց ներկայացրել է ունեցած փաստաթղթերը։ Բայց փաստաբանների միջև եղած խոսակցություններից Արաքսյա տատը այլ բան է հասկացել։ Թուրքերենին տիրապետելն այս հարցում օգնել է նրան։
«Իրար հետ խոսում էին, հայ փաստաբանն իր թուրք գործընկերներին էր բերել։ Խոսեցին պրծան, ելա կանգնա ասեցի՝ յոխ, այսինքն՝ ոչ։Սրանք զարմացան,ասացին՝ դու թուրքերեն գիտե՞ս,ասացի՝այո, ինչ որ դուք խոսում էիք, հասկացա, ես իմ փաստաթղթերը ձեզ չեմ տա»,- պատմում է Արաքսյա Դեմիրճյանը։
Կտակով փոխանցված ժառանգությունը, 86-ամյա Արաքսյա տատը դեռ սպասում է, որ վերադառնալու է իրեն։ Իսկ երբ այն իր ձեռքում լինի, խոստացել է, որ փոխանցելու է խնամքի հաստատություններին։15 տարեկանից տեքստիլ արդյունաբերությունում է աշխատել։Իր վաստակի համար բազմաթիվ շքանշանների է արժանացել,ամենամեծ պարգևը արիության մեդալն է:
Աշխատանքային տարիներից հետո վաստակած հանգիստը մենակ է վայելում։Բայց հմուտ ձեռքերի մեջ միշտ շյուղերն ու թելն է։Գործում է զինվորի համար , հարազատի ու ծանոթի համար։Աղոթքն էլ միշտ շուրթերին է։ Աղոթել սովորել է եղեռնից փրկված տատից ու մորից։ Կորցրած երկրի կարոտը և արդարության հավատը նրա աղոթքներում է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...