Վարչապետն առանցքային է համարում Արցախի ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ժերար Լարշեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+16.09 oC

Վարչապետն առանցքային է համարում Արցախի ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ժերար Լարշեին

18:04 24.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում:

 

«Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Բարձր ենք գնահատում մեզ զորակցություն հայտնելու ֆրանսիացի ժողովրդի անկեղծ ձգտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը ոչ միայն վկայությունն է երկկողմ պատմական, մշակութային կապերի, այլև այն արժեքների, որոնք Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են: Վարչապետն ընդգծել է, որ խոսքն առաջին հերթին ժողովրդավարության մասին է:

 

Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ֆրանսիայի կարևոր դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հիշեցրել, որ այս տարվա հունվարին լրացել է այդ երկրի կողմից Մեծ Եղեռնի ճանաչման 20-րդ տարին: Այս առումով վարչապետը կարևորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը, որով պաշտոնապես ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Սենատի խոշոր պատվիրակության Երևան ժամանելը վկայում է Հայաստանի նկատմամբ համերաշխության ու բարեկամության մասին:

 

«Այստեղ ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: 20 տարի առաջ նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, ինչը վկայում է, որ մենք լիարժեք կիսում ենք հայ ժողովրդի ցավը»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը և Ժերար Լարշեն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այս համատեքստում, կառավարության ղեկավարն առանցքային է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սենատի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել բանաձևի ընդունմանը:

«Երախտապարտ ենք 44-օրյա պատերազմի օրերին խաղաղության ձգտելու Ֆրանսիայի բոլոր քայլերի համար: «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառումը տեսնում ենք որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ լուծում»,- շեշտել է վարչապետը:

Սենատի նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ի ճանաչման բանաձևն իրենց համար ավելին է, քան փաստաթուղթը: Պարոն Լարշեի խոսքով՝ բանաձևում նշվածը միայն խոսքեր չեն. այնտեղ կան պահանջներ, ակնկալիքներ:

 

«Փաստաթուղթը հանդիսանում է այն լծակը, որի միջոցով բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատման»,– ասել է Ժերար Լարշեն:

 

Վերջինս կարևորել է պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև իրենց բնակավայրերից տեղահանվածներին մարդասիրական օգնության տրամադրումը և հավելել, որ այդ ուղղությամբ քայլերը լինելու են շարունակական: Սենատի նախագահն առանցքային է համարել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ապահովումը: Պարոն Լարշեն նշել է, որ տպավորված է Երևանի քաղաքապետարանում բացված «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի ցուցանմուշներով, որոնք, նրա խոսքով, հանդիսանում են հայկական ինքնության հիմքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության ակտիվացմանը վերաբերող հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

22:07 02.07.2025

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

21:57 02.07.2025

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...

BACK_TO_TOP