20:25 24.04.2021
Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է հանրապետության ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի այս հայտարարությունը, որը «խեղաթյուրում» է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից և խորը վերք կբացի, որը վնաս կհասցնի մեր փոխադարձ վստահությանն ու բարեկամությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն Բայդենին կոչ է արել «շտկել այդ լուրջ սխալը» ։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ուղղել այդ լուրջ սխալը, որը ոչ մի այլ նպատակ չի ծառայում, քան բավարարել որոշակի քաղաքական շրջանակների», – նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...