14:54 26.04.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրագործած մեծագույն ոճրագործությունը։
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և բարձրագույն արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Կարծում ենք` եթե գերտերությունների ղեկավարները ժամանակին դատապարտեին հայերի նկատմամբ իրականացրած մեծ եղեռնը, Ադրբեջանն ու Թուրքիան չէին հանդգնի իրագործել Արցախի ժողովրդի ոչնչացման ոճրագործ ծրագիրը, որը ոչ այլ ինչ է, քան 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։
Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք՝ Սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...
23:47 23.07.2025
Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներՀուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...